ՋԱՎԱԽՔԻ ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏԸ - 12 Марта 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:55RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Մարտ 2011  »
IIIIIIIVVVIVII
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Մարտ » 12 » ՋԱՎԱԽՔԻ ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏԸ
17:44
ՋԱՎԱԽՔԻ ԻՍԼԱՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏԸ
Ջավախքի իսլամականացումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել փորձագետ Վահե Սարգսյանը: Ըստ նրա, այժմ Ջավախքի հայ բնակչությունը վտանգված է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի ադրբեջանաբնակ շրջանների կողմից, ինչպես նաև Թուրքիայի ու Աջարիայի կողմից: «Եթե 20 դարի սկզբին Վրաստանում ընդամենը 20-25 հազար ադրբեջանցի էր բնակվում, ապա ԽՍՀՄ փլուզման ժամանակ արդեն նրանց քանակը հասել էր 300-400 հազարի: Մահմեդական տարրի քանակական աճը Վրաստանում տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով»,-ասել է փորձագետը:

Նա հավելել է, որ տարածաշրջանի համար մեծ վտանգ են ներկայացնում նաև մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման ծրագրերը, ինչպես նաև թուրքական ներդրումները: Վահե Սարգսյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է առավել ակտիվ քաղաքականություն վարեն Ջավախքի հարցում, ներդրումներ անեն, քանի որ տնտեսությունն այս դեպքում քաղաքական նշանակություն ունի:

Իր հերթին ջավախքցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը նշել է, որ հայաբնակ շրջանի պահպանումը հայ պետականության պահպանման կարևորագույն պայմանն է: «Եթե Ջավախքը հայաթափվի, Հայաստանը ստիպված կլինի խոշոր ռազմական խմբավորում պահել Վրաստանի հետ սահմանում»,-ասել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ջավախահայությունը հիասթափված է Հայաստանից և վրացական համարանիշերով մեքենաների մաքսազերծման հետ կապված օրինակը դրա ապացույցն է:


PanARMENIAN.Net

Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 185 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно