ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԴԻՄԵԼ Է ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՆ - 14 Июня 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 22:58RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունիս » 14 » ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԴԻՄԵԼ Է ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՆ
13:12
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԻՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԴԻՄԵԼ Է ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԻՆ
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեկ, ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, այցելել է Ախալքալաք:

Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորել են տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, Ախալքալաքի և Գումբուրդոյի առաջնորդ Նիկոլոզ միտրոպոլիտ Փաչուաշվիլին տեղեկացնում է
«թերթ.am»-ը:

Ճաշակելով մատուցված աղ ու հացը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը ուղևորվել են հայկական Ս. Խաչ եկեղեցի: Եկեղեցուն հարակից հրապարակում հավաքված հազարավոր հայորդիները դիմավորել են իրենց Հայրապետին ազգային երաժշտությամբ, ծափողջույններով ու բարեմաղթանքներով: Օրհնելով ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաց Պատրիարքն առաջնորդվել են Ս. Խաչ եկեղեցի, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է գոհաբանական աղոթք: Ապա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծել է եկեղեցու բակում Ջավախք հովվապետական այցելության առիթով կանգնեցված խաչքարը:

Օծման արարողությունից հետո հրապարակում կառուցված բեմահարթակից երկու Եկեղեցիների պետերն օրհնության խոսքով դիմել են ներկա ժողովրդին: «Ավելի քան մեկ դար է անցել այն օրերից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վեհափառ Հայրապետն այցելեց սրբուհի Նունեի ոտնահետքերը կրող այս օրհնյալ երկրամասը` իր Հայրապետական օրհնությունը սփռելով հայության համընդհանուր ոգևորության ու ցնծության մթնոլորտում:

Այսօր էլ Մենք երջանկությունն ունենք այցելելու Ջավախքի հավատավոր Մեր զավակներիդ և հայոց ոսկեղենիկ լեզվով դիմելու ձեզ, որով հայ հովիվները խոսել են Սուրբ Նունեի հետ, և փառաբանելու Աստծուն իր բոլոր շնորհների համար, փառաբանելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ այցելել է նաև հայ ու վրաց ժողովուրդներին, Իր Սուրբ Ավետարանով, Իր սրբերի վկայություններով հաստատել հավատքի մեջ, զորացրել ու շնորհազարդել արարումի մեջ և դարերի փորձությունների մեջ խնամել ու ապրեցրել փրկության հույսով:

Դիմում ենք ձեզ նաև Մեր երջանկահիշատակ նախորդների փոխարեն, ովքեր ցանկանալով ցանկացան այցելել Ջավախք, սակայն հանգամանքները թույլատու չեղան»,- ասաց կաթողիկոսը: «Այսօր, դուք, սիրելի զավակներ Մեր, Վրաստանի լիիրավ և արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի, քաղաքացիներն եք հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաև ձեր հզորությունն է, քանզի դուք` որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարևոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի», - նշել է նա` հորդորելով ջավախահայությանն ամուր մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքները, կենսունակ` ազգային-մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ` հայ ինքնության ակունքները` դպրոցներն ու եկեղեցիները: Խոսքի ավարտին կաթողիկոսը Ս. Խաչ եկեղեցուն է նվիրել Ս. Աստվածամոր պատկեր, իսկ Ջավախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ Հայր Բաբկենի կուրծքը զարդարել է լանջախաչով` գնահատելով նրա նվիրյալ ծառայությունը:

Իր խոսքի ավարտին Իլիա Պատրիարքը ևս Ս. Գևորգի սրբապատկեր է ընծայել եկեղեցուն:

Այնուհետև Համայն Վրաստանի Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել են Ս. Միքայել հրեշտակապետի վրացական եկեղեցի:

Նույն օրը երեկոյան Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Ախալքալաքի թիվ 2 և թիվ 4 դպրոցները, ուր հանդիպումներ է ունեցել ուսուցիչների հետ, ինչպես նաև ներկա է գտնվել այցի առիթով կազմակերպված գեղարվեստական երեկոյին:

Հիշեցնենք, որ սա հայոց կաթողիկոսի առաջին այցն է Ջավախք վերջին 100 տարվա ընթացքում։


Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 138 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно