|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 9 » ԼՂՀ ԱԳՆ. «ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» ՁԵՒԱՉԱՓՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է
18:15 ԼՂՀ ԱԳՆ. «ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» ՁԵՒԱՉԱՓՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է |
Ադրբեջանի իշխանությունները նորից ակտիվորեն արմատավորում են «միջհամայնքային» հասկացությունը, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելուն, ձեւափոխելու հակամարտության փաստացի եռակողմ ձեւաչափը պաշտոնական Բաքվին համար շահավետ երկկողմ ձեւաչափի:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է ԽՍՀՄ կազմալուծման ընթացքում դեզինտեգրացիայի բնականոն գործընթացի հետեւանքով առաջացած խնդրի լուծմանը քաղաքակիրթ մոտեցումներ ցույցաբերելու` պաշտոնական Բաքվի անընդունակության արդյունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որ ձեւավորվել է` լիովին համապատասխանելով ինչպես այն ժամանակաընթացքում գործող օրենսդրությանը, այնպես էլ բոլոր միջազգային նորմերին, Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի օբյեկտ է դարձել` ողղված ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկապես բնաջնջմանը: Անհաջողություն կրելով իր իսկ կողմից սանձազերծված պատերազմում` Բաքուն, դժբախտաբար, սկսել է հմտանալ քաղաքականության բնագավառում ինտրիգների եւ սադրանքների մեջ: Ղարաբաղյան հակամարտությունը որպես «միջհամայնքային» ներկայացնելու փորձերը պաշտոնական Բաքվի քարոզչական հնարքն են հանդիսանում, որը կոչված է միջազգային հանրությանը շեղել խնդրի իրական էությունից եւ հերթական անգամ վկայում է Բաքվի իշխանությունների մոտ հակամարտությունը խաղաղ կարգավորելու քաղաքական կամքի եւ ցանկության բացակայության մասին:
«Միջհամայնքային» ձեւաչափը հեռահար նպատակներ է հետապնդում, մասնավորապես, միակողմանիորեն վերադարձնել ադրբեջանցի փախստականներին Լեռնային Ղարաբաղ` առանց լուծելու Ադրբեջանից տեղահանված կես միլիոն հայերի հարցը, նախկին «գաղութի» եւ նախկին «մետրոպոլիայի» խնդիրը ձեւափոխել տարածաշրջանի բնակիչների միջէթնիկական խնդրիներով, այն դեպքում, երբ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Բաքվի իշխանությունների ընդհանուր խտրական քաղաքականության հետեւանքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտայնության գործոնի անտեսումը եւ կայացած ղարաբաղյան պետությունը ներկայացնելը որպես տարածք Ադրբեջանի կազմում` երկու համայնքների հավասար իրավունքներով: Վերջին հաշվով, Բաքվի հաշվարկներով վերոնշյալն ամբողջությամբ պետք է ընկած լինի «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման» ի սկզբանե անկենսունակ ձեւաչափի հիմքում:
Ղարաբաղյան կողմը «միջհամայնքային» մոտեցումը ոչ միայն անհեռանկար, այլեւ չափազանց վտանգավոր է համարում, քանի որ այն խաղաղարար գործընթացը տանում է փակուղի եւ վարկաբեկում է ինքնին խաղաղարության գաղափարը, լրացուցիչ լարվածություն եւ անվստահություն է մտցնում հակամարտության կողմերի հասարակությունների միջեւ: Ադրբեջանական փոքրամասնությանը նշված կարգավիճակի արհեստականորեն տրամադրման փորձը զուրկ է որեւէ իրավական հիմքից, մասնավորապես, հակասում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության ինքնուրույն կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմանը (1994թ.)` առանց «համայնքները» հիշատակելու: Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը կախված չի եղել հայերի եւ ադրբեջանցիների փոխհամաձանյության առկայությունից: Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանցի բնակիչները, ում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հնարավորություն էր տրվել մասնակցել քվեարկությանը եւ երկրի ճակատագրի որոշմանը, նախընտրել էին հեռանալ Ղարաբաղից եւ նորահռչակ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ դառնալ:
ԼՂՀ քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի նախկին բնակիչների միջեւ կառուցողական երկխոսությունը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանորեն ճանաչումից հետո: Միայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների ուղղակի բանակցություններն են ընդունակ կոնկրետ արդյունք ապահովել խնդրի համապարփակ լուծման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման առումով»,- նշվում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: |
|
Բաժին: news.am
| 64
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|