ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ - 6 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:06RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 6 » ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
22:21
ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է Վրաստանի խորհրդարանի որոշումը` Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու վերաբերյալ, եւ իր երախտագիտությունն է հայտնում նախագահ Սահակաշվիլիին, որ նա ընդառաջ գնաց ՀԱԵ-ին այդ հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռի մամուլի քարտուղար, Վահրամ քահանա Մելիքյանը` նկատելով, որ այդ գործընթացի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գարեգին Բ կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում:

«Այցի շրջանակներում Գարեգին Բ-ն եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ՀԱԵ Վրաստանի թեմի եւ հայ համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Առաջին փուլում պետք է լուծվեր Վրաստանում եկեղեցուն կարգավիճակ տալու հարցը: Այդ կապակցությամբ Վրաստանի խորհրդարանը մի քանի ընթերցմամբ քվեարկել է օրինագծի օգտին»,- նկատել է Մելիքյանը:

Ինչ վերաբերում է վրաց պատրիարք Իլյա 2-րդի գնահատականներին, ըստ Մելիքյանի, նա դեռ այցի ընթացքում էր արտահայտվել հարցի քննարկումը հետաձգելու օգտին: Ըստ քահանայի, վրացական եկեղեցու անհանգստությունը կապված է ոչ այնքան հայկական եկեղեցուն եւ այլ ավանդական կրոններին, որքան աղանդներին, կրոնական կազմակերպություններին եւ հոսանքներին կարգավիճակ տալու հետ:

Հարցին, կլինի՞ արդյոք հաջորդ քայլը հայկական եկեղեցիների վերադարձը, քահանա Մելիքյանը պատասխանել է. «Հաջորդ քայլը ենթադրում է հայկական եկեղեցիների վերադարձ վրացահայ թեմին, որպեսզի թեմը կարողանա լիարժեք ծառայել հայ ժողովրդին: Տվյալ փուլում խոսքը գնում է վեց եկեղեցիների մասին»:
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 117 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно