ՄԵԴԱԼԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ. ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ - 2 Августа 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երկուշաբթի, 06.02.2012, 01:42RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 349
Օրացույց
«  Օգոստոս 2010  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 2 » ՄԵԴԱԼԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ. ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
14:20
ՄԵԴԱԼԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ. ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ցավոք, Հայաստանի իշխանություններին չհաջողվեց որևէ օրինակով ցույց տալ, որ ամենակարևոր հարցերը Վրաստանի իշխանությունների հետ իրենք կարողանում են լուծել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, համանուն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով հայ–վրացական հարաբերություններին։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ երկկողմ խնդիրների լուծման համար հայկական կողմը օգտագործեց գրեթե բոլոր մեթոդները՝ «նեղանալուց մինչև մեդալաբաշխություն Վրաստանի նախագահին», սակայն որևէ արդյունքի չկարողացավ հասնել։ «Այն, ինչը պակասում է Հայաստանի իշխանություններին, իրավիճակի ճիշտ ախտորոշումն է»,– ասաց Ստեփան Սաֆարյանը։

Պատգամավորի խոսքով, Հայաստանը մինչ օրս կարողացել է Վրաստանի հետ լուծել միայն գազատարի կամ բեռների հետ կապված խնդիրներ, սակայն որևէ լուրջ խնդիր չի լուծել, անգամ «խուսափել է կազմել վրացահայության խնդիրներին վերաբերող օրակարգը»։
«Ոչ մի թթու խոսք չի ասվում»,– հայտարարեց Սաֆարյանը՝ նկատելով, թե Վրաստանը Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է։ 

Ինչ վերաբերում է Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների խնդրին, ապա Սաֆարյանը համոզված է, որ Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը պետք է ճանաչվի Վրաստանում։


Tert.am
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 368 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно