ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ԱՆՈՒՄ. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ - 27 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:06RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 27 » ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ԱՆՈՒՄ. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ
16:54
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ԱՆՈՒՄ. ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ
Նոյեմբերի 24-ին Վրաստանի Հանրային պաշտպան  Գեորգի Տուգուշին ներկայացրել է  երկրի փոքրամասնությունների դրության մասին ամենամյա հաշվետվությունը: Գեորգի Տուգուշին այս տարվա ամենաբացասական երևույթը համարել է այն աղմուկն ու այլատյացության հասնող հայտարարությունները, որ հնչել են   2011 թվականի ամռանը խորհրդարանում ընդունված  փոփոխություններից հետո, որոնք կապված էին Վրաստանում կրոնական միավորումների գրանցման նոր կանոնների հետ:

Հանրային պաշտպանը հաշվետվությունը ներկայացրել է Վրաստանում արդեն վեցերորդ տարին նշվող Հանդուրժողականության օրվա կապակցությամբ:

Գեորգի Տուգուշին անցնող տարվա գլխավոր դրական իրադարձությունն անվանել է խորհրդարանի ընդունած քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու որոշումը, որը թույլ կտա վեց կրոնական կազմակերպության պաշտոնական կարգավիճակ ստանալ Վրաստանում:

Տուգուշին նշել է, որ մինչ այդ որոշումն ընդունելը շատ քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների և հենց եկեղեցիների ներկայացուցիչների հետ  երկար բանակցություններ են տարվել: Չնայած որ վրացական հասարակությունը պատրաստ չէր այդպիսի իրադարձությունների ընթացքին:

«Օրենսդրական փոփոխությունն առաջին փուլում հանգեցրել է անհանդուրժողականության և այլատյացության: Ուղղափառ եկեղեցականները, քաղաքական գործիչները և հասարակության առանձին անդամներ սկսեցին քսենոֆոբ հայտարարություններ անել, իսկ եթե ավելի լուրջ, ապա հակահայկական հայտարարություններ»,- ասել է Գեորգի Տուգուշին:

HayNews.am
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 76 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно