ՄԻՋԱԴԵՊ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ. ՀԱՅԵՐԻՆ ԾԵԾԵ՞Լ ԵՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ - 11 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:07RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » ՄԻՋԱԴԵՊ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ. ՀԱՅԵՐԻՆ ԾԵԾԵ՞Լ ԵՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
13:21
ՄԻՋԱԴԵՊ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ. ՀԱՅԵՐԻՆ ԾԵԾԵ՞Լ ԵՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Թբիլիսիում երեկ` հուլիսի 10-ի ուշ երեկոյան, Քեթեւան Ցամեբուլիի պողոտայում մի քանի մարդ ծեծի են ենթարկել երեք հայերի: Ինչպես «Էքսպրեսնյուսին» հայտնել են միջադեպի ականատեսները, դեպքը տեղի է ունեցել կրոնական հողի վրա, գրում է news.am-ը:

Ըստ ականատեսների, երբ Սուրբ Երրորդության տաճարից սկսել են ցրվել երեկվա երթի մասնակիցները, մեկ տասնյակ երիտասարդներ պողոտայում մոտեցել են երիտասարդների այլ խմբի: Նրանք ագրեսիվ են տրամադրված եղել հայերի նկատմամբ:

Ականատեսները չեն լսել լեզվակռվի մանրամասները, բայց վստահ են, որ վեճը եղել է կրոնական հողի վրա:

«Հանկարծ երիտասարդները հարձակվեցին երեք տղաների վրա, ովքեր հայեր էին: Սկսեցին ծեծել նրանց, ոտքերով հարվածել, նաեւ բղավել. «Դուք եք մեղավոր»: Ծեծը տեւել է մոտ 5 րոպե, ապա հարձակվողները փախուստի են դիմել: Նրանցից մեկը բղավել է. «Եկեք փախչենք, քանի դեռ պարեկները չեն եկել»,- ասել են ականատեսները:

Հիշեցնենք, որ երեկ Թբիլիսիում երթ է տեղի ունեցել դեպի Սուրբ Երրորդության տաճար, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Վրաց պատրիարքին, ով դեմ է Վրաստանում եկեղեցական միավորումներին իրավական կարգավիճակ տալուն:
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 131 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно