|
 |
|
 |
Գլխավոր » 2010 » Օգոստոս » 14 » ՄՈՒՂՆՈՒ ՍԲ. ԳևՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ. ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԸ
15:48 ՄՈՒՂՆՈՒ ՍԲ. ԳևՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ. ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԸ |
|
Թբիլիսիի Մուղնու Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերականգնողական ծրագիրը կազմված է երեք փուլից։ Առաջին՝ հետազոտությունների փուլը, արդեն ավարտված է։
Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը՝ մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ կներկայացվի եկեղեցու էսքիզը, իսկ վերջնական նախագիծը վրացական կողմը կներկայացնի տարվա վերջին։
Ըստ նրա՝ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 5–12–ը։ Այդ օրերին Վրաստանում էր հայկական պատվիրակությունը։ «Եկեղեցին դարձավ խթան՝ ցավալի խթան, որը բերեց համագործակցության», – ասաց նա։
Հիշեցնենք, որ Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին փլուզվեց 2009թ. նոյեմբերին։ Այս տեղեկությունը մեծ արձագանք ստացավ հասարակության մեջ։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ կատարվելիք աշխատանքների վերջնական քննարկումը կանցկացվի Հայաստանում՝ վրացական պատվիրակության մասնակցությամբ։ Իսկ վերականգնողական աշխատանքները կսկսվեն արդեն մյուս տարի։
Սամուելյանը չկարողացավ ասել, որքան ֆինանսական միջոցներ կպահանջի եկեղեցու վերականգնումը։
Եկեղեցու վերականգման աշխատանքների ժամկետները և անհրաժեշտ գումարը հայտնի կդառնա, երբ պատրաստ կլինի վերջնական նախագիծը։ Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ նախագծային աշխատանքները իրագործելու համար վրացական կողմը հատկացրել է 26 հազար ամերիկյան դոլար։
Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Սոլոլակի թաղամասում, որը, փոխնախարարի ներկայացմամբ, նույնպես ամբողջությամբ վթարային իրավիճակում է, քանի որ բլրի տակ ոչ շատ մեծ խորության վրա հոսում են ստորգետնյա ջրեր։
Բոլոր աշխատանքներն արվելու են համատեղ՝ երկու կողմերի մասնակցությամբ։ Հավելենք, որ պատվիրակությունն այցելել է նաև Նորաշենի Սբ. Աստվածածին եկեղեցի, որը նույնպես վերականգման կարիք ունի։ Վրացական կողմը հավաստիացրել է, որ հաջորդ տարի բյուջեում կնախատեսվի գումար հուշարձանի հետազոտությունների համար։
Tert.am |
|
| 357
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|