|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 27 » ՆԱԽԱՐԱՐԸ ՉՈՒՐԱԽԱՑՐԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ. ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՀԱՏԿԱՑՎԵԼ
15:11 ՆԱԽԱՐԱՐԸ ՉՈՒՐԱԽԱՑՐԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ. ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՀԱՏԿԱՑՎԵԼ |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը երեկ կառավարությունից հետաքրքրվեց, թե 2012թ. պետական բյուջեով նախատեսվելո՞ւ է ֆինանսական հատկացումներ Ջավախքի դպրոցների հիմնանորոգման համար:
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, թե 2012թ. բյուջեով 5 մլրդ դրամ է նախատեսվելու թվով 96 դպրոցների շարունակական վերանորոգման աշխատանքների համար, եւ Ջավախքի դպրոցների համար գումար հատկացված չէ:
Տաճատ Վարդապետյանը նեղսրտեց նախարարի պատասխանից: «Ճիշտն ասաց, այդքան էլ ուրախացուցիչ չէ պատասխանը, հարգարժան նախարար»,- հայտարարեց պատգամավորը եւ հետաքրքրվեց, հնարավո՞ր է քննարկումներ լինեն եւ այլ աղբյուրներ գտնվեն:
«Հարցը մեկ անգամ եւս կքննարկենք կառավարությունում եւ ձեզ կպատասխանենք»,-հնչեց քաղաքաշինության նախարարի պատասխանը:
Գրիշա Բալասանյան Հետք online |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 99
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|