ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՍԻ ԵՎ ՔԱՐԹԼՈՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ - 20 Июля 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երկուշաբթի, 06.02.2012, 01:40RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 349
Օրացույց
«  Հուլիս 2010  »
IIIIIIIVVVIVII
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Հուլիս » 20 » ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՍԻ ԵՎ ՔԱՐԹԼՈՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
23:34
ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՍԻ ԵՎ ՔԱՐԹԼՈՍԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Հուլիսի 16-18-ը տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի աշխատանքային այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուայի, տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների ղեկավարների հետ և քննարկել տարածաշրջանի տնտեսական, սոցիալական, մշակութային, մասնավորապես, կրթական ոլորտին վերաբերող հարցեր:

Հուլիսի 17-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն աբեղա Սալիբյանի ուղեկցությամբ Հայաստանի դեսպանն այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին, ծանոթացել վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Նույն օրը դեսպան Սիլվանյանը Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մասնակցել է հայ մեծանուն աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնահանդեսին: 
Հուլիսի 18-ին Հրաչ Սիլվանյանը և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Ճկադուան Նինոծմինդայում հանդիսավորությամբ բացել են հայ-վրացական բարեկամությունը խորհրդանշող Հայոսի և Քարթլոսի հուշարձանը, որից հետո
դեսպանը մասնակցել է նաև Նինոծմինդայի հիվանդանոց-պոլիկլինիկայի և շտապօգնություն-03 միավորման վերաբացման արարողությանը:

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում դեսպան Սիլվանյանն այցելել է Վահան Տերյանի տուն-թանգարան, մասնակցել մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյա հոբելյանին նվիրված տոնախմբությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Ջավախքում կազմակերպված հանդիսություններին ու միջոցառումներին մասնակցել են Հայաստանից ժամանած կառավարական և Հայաստանի գրողների միության պատվիրակությունները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, հայ և վրաց մտավորականներ, մշակույթի գործիչներ, հազարավոր ջավախքցիներ:


Tert.am
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 374 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно