ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՎԱՉԻԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ - 25 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:11RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 25 » ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՎԱՉԻԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
18:37
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՎԱՉԻԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
Նոյեմբերի 23-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացումը: Վերջապես կատարվեց վաչիանցիների երազանքը`  գյուղը ունեցավ մանկապարտեզ:
Մանկապարտեզը կառուցվել է ծնունդով վաչիանցի, մոսկվայաբնակ  բարերար` Լյովա Մանուկյանի բարեգործությամբ:
Լյովա Մանուկյանը ծնողների Վազգենի եւ Հայկանուշի միջնեկ որդին է: Հայրական օջախը հավերժ պահելու նպատակով հոր մահից հետո, նա  որոշում է հայրական տունը դարձնել մանկապարտեզ:


 Մանկապարտեզի բացմանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, քաղաքի մանկապարտեզների տնօրենները, Վաչիանի հասարակությունը, մանկապարտեզի սաները, ծնողները եւ այլք: Նորաբաց մանկապարտեզին Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը նվիրեց համակարգիչ.
‹‹Ես շնորհավորում եմ նոր մանկապարտեզի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Լյովա Մանուկյանին գյուղում մանկապարտեզ կառուցելու համար: Մանուկյանը կառուցել է, մենք էլ այն ֆինանսավորելու ենք››-ասաց մունիցիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Միաժամանակ հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի եւ մյուսներին եւս կվարակի ու նմանատիպ ծրագրեր կիրականացվեն մնացած գյուղերում:   

Նորաբաց մանկապարտեզին իր օրհնությունը բերեց Ջավախքի ընդանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն աբեղա Սալբիանը:
Վաչիան գյուղի նորակառույց մանկապարտեզը նախատեսված է մոտ 100 երեխայի համար : իր հարմարավետության շնորհիվ երեխաների ծնողները չափազանց ուրախ են մանկապարտեզի բացման համար:

‹‹Բոլոր ծնողների  կողմից շնորհակալություն եմ հայտնում: Սա շատ կարեւոր իրադարձություն է մեզ համար: Մեծ առավելություն ունի մանկապարտեզ հաճախող երեխան: Երեխաները փոխվում են թե գիտելիքով, թե կուլտուրայով եւ ավելի պատրաստ կլինի դպրոց գնալու››-ասաց Վաչիան գյուղի բնակիչ Անահիտ Մովսիսյանը:

Մանկապարտեզն այսօր 17 աշխատատեղ է ապահովում : ֆինանսավորվում է Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեից:


                                                                                        Շուշան Շիրինյան
     

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 262 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно