ՈՐԵՎԷ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ ՉԻ ԴՐՎԵԼ. ՄԱՅՐ ԱԹՈՌ - 20 Июня 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:12RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » ՈՐԵՎԷ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ ՉԻ ԴՐՎԵԼ. ՄԱՅՐ ԱԹՈՌ
18:06
ՈՐԵՎԷ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ ՉԻ ԴՐՎԵԼ. ՄԱՅՐ ԱԹՈՌ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Վրաստան կատարած այցի ժամանակ բանակցային սեղանին որևէ կոմյունիկե անգամ չի դրվել։ Այս մասին ասել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գրում է թերթ.am-ը։

Նա նշեց, որ կողմերի միջև կոմյունիկե ստորագրելու մասին լուրերը վրացական լրատվամիջոցների սադրանքն է, որոնք վերցրել են կոմյունիկեի աշխատանքային, դեռևս չմշակված տարբերակը և հրապարակել են, մինչդեռ որևէ կոմյունիկե չի դրվել բանակցությունների սեղանին։

Հարցին, թե ինչու հայկական կողմն արագ չի արձագանքել և ինչու Մայր Աթոռը չի հերքել վրացական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգերի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ իրենք չեն ուշացել, այն լրատվամիջոցներին, որոնք հարցում են արել, պատասխանել են։ Բացի այդ, տեր Վահրամ քահանա Մելիքյանն անձամբ ֆեյսբուքի իր էջում անմիջապես այդ տեղեկությունը հերքող հաղորդագրություն է տեղադրել։

Մայր Աթոռի ներկայացուցիչը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Մայր Աթոռը Վրաստանի հետ զիջողական և մեղմ է վարվել։ «Չի կարելի ասել, որ մենք մեղմ ենք։ Մենք հստակ ներկայացրել ենք մեր պահանջները, որ մենք ուզում ենք 6 եկեղեցու կարգավիճակ տրվի, և ամեն ինչ անելու ենք, որ մեր պահանջներն արագ լուծում ստանան»,– ասաց տեր Հովակիմը։

Նա նաև հերքեց այն տեղեկությունները, թե երկու երկրների օրենսդրությունը ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով է ստեղծվելու։ «Նման բան չկա»,– ասաց նա։
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 127 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно