|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 12 » ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՂ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՍՏԵՂԾԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԼՂՀ
16:34 ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՂ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՍՏԵՂԾԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ԼՂՀ |
«Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը նախ լայն դաշտ կբացի Հայաստանի համար՝ թե ճանաչման, թե բանակցային գործընթացներում, բացի այդ՝ այդ ճանաչումը նոր իրավիճակ կստեղծի աշխարհում և մեր տարածաշրջանում» - Tert.am-ի հետ զրուցում ասաց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ուրուգվայի կողմից ԼՂ-ն ճանաչելու հայտարարությունը:
Նշենք, որ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն սեպտեմբերի 9-ին Ուրուգվայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել էր. «Այսօր մենք ուսումնասիրում են հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»:
Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ Ուրուգվայի այս քայլը շատ կարևոր է ոչ միայն ադրբեջանաղարաբաղյան, այլև առհասարակ բոլոր հակամարտությունների կարգավորման գործում՝ մարդասիրական և իրավական տեսանկյունից: Նրա խոսքով՝ Ուրուգվայը մասնակից չէ տարածաշրջանային զարգացումներին, բայց մյուս կողմից Ուրուգվայը «միամիտ» պետություն չէ և շատ ակտիվորեն ներգրավված է միջազգային հարաբերություններում, ինչի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ուրուգվայի բանակի մի մասը ՄԱԿ-ի կազմում աշխարհի տարբեր թեժ կետերում մասնակցում է խաղաղապահ առաքելությունների:
«Սա հետաքրքիր քայլ է նաև պատմական տեսակետից, քանի որ Ուրուգվայը մեզ հետ շատ նմանություններ ունի: Նա ևս պայքարել է իր անկախության ու ազատության համար, երբ անկախ հռչակվելու պահին ուներ 75 հազար բնակիչ»,- ասաց ԼՂ նախագահի խոսնակը: Նա նկատեց, որ Ուրուգվայի այս հայտարարությունը ծանր հարված է նաև Ադրբեջանի համար, քանի որ հայկական կողմը նման բանի է հասնում առանց որևէ գումար ծախսելու, մինչդեռ վերջիններս միլիոնավոր դոլարներ են ծախսում կեղծ քարոզչության համար: |
|
Բաժին: ԹԵՐԹ.am
| 109
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|