ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՎԱՌ - 31 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:18RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 31 » ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՎԱՌ
10:41
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԿԱՄ ՎԱՐԴԱՎԱՌ
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

     Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17։1-13), Մարկոս (9։1-12) և Ղուկաս (9։28-36) ավետարանիչները։

     «...Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եւ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եւ մինչ նա դեռ խոսում էր , ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք»։ Երբ աշակերտներըայս լսեցին, իրենց երեսի վրա ընկանև սաստիկ վախեցան։ Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելեք և մի վախեցեք»։ նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթ. 17։2-8)։

     Հայ եկեղեցում Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո, որ կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Հայաստանյայց եկեղեցում տոնը կոչվում է նաև Այլակերպության տոն և կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անունից է, որի հետ է կապվում նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը։

     Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 138 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно