ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՅԵՐԻՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ - 14 Октября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:21RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հոկտեմբեր 2011  »
IIIIIIIVVVIVII
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 14 » ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՅԵՐԻՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ
09:43
ՔԼԻՆԹՈՆԸ ՀԱՅԵՐԻՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից օգոստոսի 17–ին իրեն ուղղված նամակին։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի այն հայտարարությունից հետո, թե «մինչև 1915թ. Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը շարունակում են գործել որպես եկեղեցիներ», Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղարություն, որում «ամբողջական և պաշտոնական հաստատում էր պահանջել  առ այն, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը ոչնչնացվել և պղծվել է Օսմանյան Թուրքիայի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների կողմից, և որ պահպանված եկեղեցիները պետք է վերադարձվեն օրինական տերերին՝ հայերին, հույներին, ասորիներին և այլն, ինչպես նաև պահանջել էին  դեսպան Ռիկարդոնեի ներողությունը։

Քլինթոնի պատասխան նամակում, մասնավորապես, ասվում է. «Թուրք առաջնորդների հետ հանդիպման ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել այն կարևորությունը, որը մենք տալիս ենք Թուրքիայում դավանանքի ազատությանը։ Ինչպես նաև Թուրքիայի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակներով հանդիպման ժամանակ մենք շարունակում ենք բարձրացնել մեր մտահոգությունը նախկինում բռնագրավված գույքը կրոնական համայնքներին վերադարձնելու առնչությամբ։ Այդ առնչությամբ մենք ուշադիր հետևելու ենք Թուրքիայի կառավարության` օգոստոսի 27–ի այն որոշման իրականացմանը, որը նախատեսում է 162 ոչ մուսուլմանական կրոնական համայնքների հիմնադրամներին վերադարձնել բռնագրավված անշարժ գույքը»,– ասված է նամակում։

Ինչպես հայտնում է ԱՄՆ–ում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Քլինթոնին ուղղված պատասխան նամակում ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին հրապարակավ հայտարությունը, թե ԱՄՆ կառավարությունը ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության վրա՝ կրոնական համայնքների բռնագրավված ունեցվածքը օրինական տերերին վերադարձնելու համար։

Բաժին: ԹԵՐԹ.am | 105 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно