|
Վրաստանը պետք է փորձի սահմանային տեղաշարժ ապահովել ոչ միայն Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Վրաստանի ֆինանսների նախարարությունում կայացած նիստի ժամանակ նա նշել է, որ արդեն ձեռք են բերվել որոշակի դրական արդյունքներ Թուրքիայի հետ սահմանային տեղաշարժի հետ կապված:
«Մի երկրի հետ մենք հասել ենք նրան, որ ներկայումս սահմանն անցնելիս հերթերի ու խոչընդոտների կարիք չկա: Մեզ մոտ պետք է լինի քաղաքակիրթ եվրոպական երկրների նման: Պետք է լինի միասնական անցակետ` մեկ պատուհանի սկզբունքով եւ մեքենաները պետք է երթեւեկեն առանց որեւէ խոչընդոտի»,- ասել է Սահակաշվիլին:
Նա ընդգծել է, որ նման սկզբունքը հատուկ արդիականություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ: «Ճիշտ նույնկերպ մենք պետք է անենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Մեզ սպասում են դժվար բանակցություններ, բայց ես արդեն ունեմ հայկական կողմի համաձայնությունը: Մենք պետք է աշխատենք ադրբեջանական կողմի հետ, իրականացնելու համար մեր համակարգերի ինտեգրացումը, որպեսզի մեր քաղաքացիները չտանջվեն: պետք է հեշտացնել նրանց ու բեռների տեղաշարժը, որը, վերջնական արդյունքում կնպաստի տնտեսական զարգացմանը»,- ասել է Վրաստանի նախագահը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am |