ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Շաբաթ, 25.05.2013, 19:14RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 485
Օրացույց
«  Մայիս 2013  »
IIIIIIIVVVIVII
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031


ԱԽԱԼՑԽԱ






 


 

Մայիսի 9-ին, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում բացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված «Հայոց Գողգոթա» խորագրով ցուցահանդեսը, նախաձեռնությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության:

 Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի և Վրաստանի հայ նկարիչների գործերը:

... »»»

Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 10.05.2013

«Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը

Որքանո՞վ եք իրատեսական համարում Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակի տրամադրումը:

Հավանաբար Դուք խոսում եք տարածաշրջանաին լեզվի կարգավիճակի մասին, ինչպիսի կարգավիճակ նախատեսում է Տարածաշրջանային լեզուների և փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան: Նման կարգավիճակի տրամադրմանը պետք է նախորդի Վրաստանի խորհրդարանի կողմից հիշյալ խարտիայի վավերացումը: Միայն դրանից հետո իրավական տեսանկյունից իմաստ կունենա նմ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 05.05.2013

Ապրիլի 18-ին, Վրաստանի նախագահ Միխելի Սաակաշվիլին այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն: Հայր Հակոբի գլխավորությամբ հոգևորականները նախագահին առաջնորդեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Եկեղեցու բակում Միխեիլ Սաակաշվիլին ծաղիկներ դրեց 1915 թ հայերի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետև երկրի ղեկավարը եղավ նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում, ուր կարճատև հանդիպում ունեցավ հայ հոգևորականության հետ:<... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 18.04.2013

 Վրաստանի հարցով համազեկուցողները զարմացած են այն վերաբերմունքից, որ որոշ վրացի քաղաքական գործիչները դրսևորում են ազգային փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի նկատմամբ` դրա մեջ վտանգներ տեսնելով ու այն ճիշտ չմեկնաբանելով:

Ինչպես ասուլիսի ժամանակ ասել է համազեկուցող Բորիս Ցելևիչը, այդ խարտիայի ոչ մի դրույթ հնարավոր չէ գնահատել որպես սեպարատիզմի խրախուսում ու հիմք, որ ազգային փոքրամասնությ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 12.04.2013

«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ՝ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախքահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ:

Ազատ արձակվելուցս հետո Սաակաշվիլու կողմից իմ հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են ևս մեկ անգամ հաստատելու, որ ինձ ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառու... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 25.03.2013

 Այսօր, մարտի 18-ին, Ախալքալաքի վարչության շենքում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի գյուղնախարարի առաջին տեղակալ՝ Դավիթ Շերբանիձեի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև գյուղնախարարության այլ ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավորը շրջանից, Ախալքալաքի նոր... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 18.03.2013

 Այսօր, Ախալքալաքի վարչության շենքում տեղի ունեցավ Ախալքալաքի, Նինոցմինդայի և Ախալցիխեի աշխատանքային խմբերի անդամների հանդիպում՝ CARE միջազգային կազմակերպության JOIN (Տեղական գործող կողմերը միանում են ինկլյուզիվ տնտեսական զարգացման և կառավարման համար Հարավային Կովկասում) նախագծի տնօրեն Էնթոնի Ֆորմանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ախալքալաքի Վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը:
... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 18.03.2013

 Ախալքալաքի շրջանային ժողովը ընդունեց որոշում պաշտոնապես դիմել երկրի խորհրդարան Եվրոպական խարտիան վավերացնելու և հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու կոչով:

Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամավորներն անվանեցին պատմական, իսկ ժողովի նախագահ՝ Համլետ Մովսիսյանը նույնիսկ ասաց, որ մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրքում կգրվի ոսկե տառ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 14.03.2013

Վաղը, 12:00-ին նախատեսված է Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը, որի օրակարգում կլինի Հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցը:

Այսօր, 12:00-ին տեղի ունեցավ շրջանային ժողովի Բյուրոյի նիստ, որի ընթացքում հաստատվեց վաղվա ժողովի նիստի օրակարգը:

... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 13.03.2013

 Այսօր,փետրվարի 22-ին Վրաստանի ժողովրդական պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ ներկայացվեցին մեր շրջանում առկա հիմնախնդիրները, հնչեցին կարծիքներ դրանց վերաբերյալ և տրվեցին արվեցին առաջարկություններ:

Կլոր սեղանին ներկա էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղակալ Պաատա Բելտաձեն, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից կրոնական փոքրամասնությունների խորհրդի համակարգող Բեքա Մինդիաշվի... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 22.02.2013

Այսօր Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղի հանրակրթական դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը: Միջոցառումը անցկացվեց «Իմ անգին լեզու» խորագրի ներքո, որը կազմակերպել էր դպրոցի գրադարանավարուհի` Շուշանիկ Հակոբյանը:

Միջոցառման ընթացքում արտասանվեցին բազմաթիվ բանաստեղծություններ, մեջբերումներ կատարվեցին հայտնի գրողների խոսքերից մայրենի լեզվի վերաբերյալ, ինչպես նաեւ հնչեցին հայոց լեզվին նվիրված երգեր:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրենը հայոց լեզվի ուսուցչուհու հետ միասին կարեւորեցին մայրենի... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 21.02.2013

Փետրվարի 21-ը ամբողջ երկրում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Օրվա առիթով Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց լեզվին:
Միջոցառումը կրում էր «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագիրը:

Երիտասարդական կենտրոնի սաները պատմական ակնարկների միջոցով ներկայացրին Հայոց լեզվի առաջացման, ձևավորման և զարգացման պատմությունը՝ սկսած Մաշտոցից մինչեւ մեր օրերը: Կենտրոնի սաները իրենց գեղեցիկ ասմունքներով հիացրին բոլոր ներկաներին:

« Ամեն ժողովրդի համար մայր լեզուն համարվում է ամենազորեղ զե... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 21.02.2013

Հաշվի առնելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները , խորհուրդը նախաձեռնել է հանդիպումներ շրջանի քաղաքական հիմնական ուժերի հետ` տեղեկանալու համար նրանց մոտեցմանը  երկրամասի բնակչության խնդիրների լուծման վերաբերյալ:

Խորհրդին  համակարգող Արտակ Գաբրիելյանը հանդիպման առաջարկով նամակ է հղել «Վրացական երազանք»  դաշինքի անդամներին եւ «Միացյալ ազգային շարժման» Ախալքալաքի շրջանի պաշտոնյաներին խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու համար: Խորհուրդը  առաջարկում է  հանդիպմ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 21.02.2013

Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» և «Ջավախք-ինֆո» լրատվական կայքի գործադիր տնօրեն Արամ Բաթոյանն արդեն կարող է վերադառնալ Ջավախք. նրա վրա նույնպես տարածվեց Վրաստանում կիրառված համաներումը:

Հիշեցնենք, որ 2008թ-ի հուլիսի 21-ին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մի շարք ակտիվիստների հետ ձերբակալվեց նաեւ Արամ Բաթոյանը: Զենք պահելու մեղադրանքը հենց ձերբակալության օրվանից առաջադրվեց Արամին. «Կալաշնիկով» տեսակի զենքն իբրև հայտանաբերվել էր ռադիոկայանի սպունգապատ սենյակում` սպունգի հետեւում: Ն... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 20.02.2013

Փետրվարի 19-ի երեկոյան այրվեց Ախալքալաքի Ազատության 71 հասցեում գտնվող ջեռուցման համակարգերի խանութը:

Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունում հրդեհի ահազանգը գրանցվել է ժամը 19:37: Կրակը ամբողջությամբ այրել է խանութում եղած ապրանքները: Հրդեհը վերջնականապես հանգցվել է 22:30-ին: Այրման պատճառը, ինչպես պարզաբանեցին Ախալքալաքի հրշեջ ծառայությունում, եղել է էլեկտրական հոսանքի կարճ միացումը:

Հրդեհը գնահատվեց որպես «թաքուն», քանի որ խանութը այդ ժամերին փակ է եղել և մինչև կրակի բռնկվե... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 20.02.2013

 Ախալքալաքի հայկական կազմակերպությունների գործունեությունում առկա են ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ կարգի խոչընդոտներ:

Ախալքալաքում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները կարելի է բաժանել երկու կարգի՝ հայկական հասարակական և ոչ կառավարական կազմակերպություններ, դրանք ոչ կառուցվածքով, ոչ էլ կարգավիճակով միմյանցից չեն տարբերվում։ Տարբերությունը միայն ֆինանսավորման աղբյուրն է և գործունեության ոլորտները։ Ոչ կառավարական կազմակերպություններին ֆինանսավորում են տարբեր հիմնադր... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 08.02.2013

2013-ի փետրվարի 6-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ «Վրացական երազանք»-ի կուսակցական առաջին կոնֆերանսը, որի ժամանակ ընտրվեց  բյուրոյի աշխատակազմը ու բաժանվեցին կուսակցական տոմսեր:

«Վրացական երազանք»-ը Նինոծմինդայում հիմնեց սեփական կառույցը, որը տարբեր կարգի տեղեկատվություն կհաղորդի կենտրոնական իշխանություններին:

Նինոծմինդայում կուսակցության կոնֆերանսն սկսվեց կուսակցական անդամագրությամբ և մոտավորապես 80-90 մարդ ստացան համապատասխան տոմսեր: Այնուհետև ընտրվեց 5 անդամից բաղկացած աշխատանքային բյուրո, որն իր մեջ ներառում... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 07.02.2013

 -Ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:

Առաջիկայում ուզում եմ ընտանիքիս հետ լինել, կարոտել եմ, 4,5 տարին՝ քիչ ժամանակ չէ, որդիս առանց հոր է մեծացել: Հետո առողջական խնդիրներ ունեմ, ուզում եմ հետազոտվել, գուցե լուրջ բուժման կամ վիրահատական միջամտության կարիք կա: Հիմա հույս ունեմ արդար դատավարության, հոգեբանորեն շատ կարևոր է մեզ համար, որ արդարությունը վերականգնվի, որ նման սև կետեր մեր 2 ժողովուրդների միջև չլինեն:

-Ի՞նչ հոգեվիճակի մեջ էիք կալանավայրում, սպասում էիք իրադար... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 05.02.2013

Վրաստանի պատիժների կրման և իրավական օգնության հարցերով նախարար Սոզար Սուբարին հակադարձել է երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վահագն Չախալյանի վերաբերյալ հայտարարություններին և երկրի ղեկավարին մեղադրել ստախոսության մեջ: Այս մասին հայտնում է «aspny.ge» կայքը:

 Լրագրողների հետ զրույցում Սուբարին հայտարարել է, թե Վահագն Չախալյանը ազատ է արձակվել համաներման մասին հրամանագրով և նա իր պատիժը կրել է թեթև հանցագործության համար:

 «Ա... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 25.01.2013

 Hayeli.am-ի բացառիկ հարցազրույցը քիչ առաջ բանտից ազատ արձակված ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի հետ:

Վահա՛գն, շնորհավորում եմ, վերջապես ազատություն ստացար: Ամբողջ Հայաստանը հետևում էր քո գործին, բոլորն ուրախ են քեզ համար, ինչպե՞ս է տրամադրությունդ:

Տրամադրությնս շատ բարձր է, երբեք այսքան լավ չեմ զգացել ինձ: Ես էլ եմ շատ շնորհակալ  բոլորից, ովքեր հետևել են իմ գործին, մշտապես աջակցել են ինձ, ուղղակի դժվարանում եմ համապատասխան բառեր գտնել և արտահայտել այն, ինչ զգում եմ:

Քո՝ ազատություն ստանալու հետ կապված տա... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 25.01.2013

«Հետքի» հարցրեին պատասխանել է «Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ, «Վրացական երազանք» դաշինքի մեծամասնական ցուցակով Վրաստանի անցնող խորհրդարանական ընտրություններում Ախալքալաքում առաջադրված թեկնածու Նորիկ Կարապետյանը

Դուք վիճարկում էիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ախալքալաքում և Տարածքային ընտրական հանձնաժողով էիք դիմել: Ի՞նչ ընթացք ստացավ Ձեր բողոքը:


Դեռ ընթացքի մեջ է, քննության ընթացքում է, ոչ մի նորություն չկա, ասում են` քնն... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 19.01.2013

Ոչ վրացական դպրոցների I – VI դասարաններում ուսուցումը տարվում է երկլեզու՝ բիլինգվալային համակարգով։ Դպրոցական բոլոր առարկաները, բացառությամբ լեզվի և գրականության, դասավանդվում են կեսը մայրենի, կեսը վրացերեն լեզուներով։ Ուսուցման այդ համակարգը ինչպե՞ս ընդունեցին Ախալքալաքի դպրոցներում և ի՞նչ հիմնախնդիրներ են ծագում ուսուցման գործընթացում:

Ընթացիկ ուսումնական տարում Ախալքալաքի դպրոցների բոլոր I – VI դասարաններում ներդրվեց ուսուցման երկլեզու համակարգը։ Դասագրքերում նյութը մասնակիորեն տրված է հայերեն, մասնակիորեն էլ վրացերե... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 12.12.2012

Դեկտեմբերի 5- ին Վրաստանի խորհրդարանի նիստում հաստատված քաղբանտարկյալների և քաղհալածյալների ցուցակներից հանվել է հասարակական- քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը:

14 դեմ 77 կողմ ձայներով Վրաստանի խորհրդարանը ընդունեց որոշում, ըստ որի 190 մարդ քաղբանտարկյալ ճանաչվեցին և 25 մարդ՝ քաղաքական հալածյալ:

Քաղբանտարկյալներ ճանաչվեցին այն անձինք, ովքեր դատապարտվել էին նախկին կառավարության կողմից, կամ ստիպված էին եղել լքել Վրաստանը: 25 քաղհալածյալների թվում է նաև Վրաստանից փախած մեկ այլ քաղաքական գործիչ՝ Մելիք Ռաիսյանը:
... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 06.12.2012

Ախալաքալաքի երիտասարդական կենտրոնում իրականացվեց հայոց լեզվին նվիրված միջոցառում, որի նպատակն էր կենտրոնի սաների ներկայացմամբ անդրադառնալ հայերեն գրերի ստեղծման պատմությանը` կարևորելով հայերենի պահպանումը:

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Նաիրի Մնացականյանի խոսքերով`  հայոց լեզվի նշանակության և կարևորության մասին երեխաներն ու պատանիները նախ և առաջ պետք է լսեն իրենց տանը,
իրենց ծնողներից. «Սա միայն դպրոցների կամ հատուկ կենտրոնների անելիքը չէ, սակայն մենք ևս պետք է նպաս... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 22.11.2012

Այսօր Ախալքալաքի ոչ կառավարական «Ջավախեթիի քաղաքացիական ֆորում» կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում, որը պատրաստել էին «Ես և իմ իրավունքները» ամառային դպրոցի աշակերտները հանդուրժողականության միջազգային օրվա առթիվ.

Նոյենբերի 16-ը ամբողջ աշխարհը նշում է որպես հանդուրժողականության միջազգային օր: Այս տոնը հիմնադրված է Միացիալ ազգերի կազմակերպության որոշումով 1996 թվականից:

«Ես և իմ իրավունքները» ամառային դպրոցի սաները անցկացրեցին «հանդուրժողականության ժամ» : Մ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 16.11.2012

Վրաստանի տեղեկատվական դաշտը մատչելի չէ Ախալքալաքցիների համար պետական լեզվի չիմացության պատճառով, իսկ 1-ին հանրային հեռուստաալիքի 15 րոպեանոց հայերեն թարգմանությունը չի լրացնում տեղեկատվության պակասը.

Նոյեմբերի 13-ին Ախալքալաքի ոչ կառավարական «Ջավախեթիի քաղաքացիական ֆորում» կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան, նվիրված տեղեկատվության մատչելիությանը ազգային փոքրամասնություններին:

Կլոր սեղանը կազմակերպել էր «Սամցխե-Ջավախեթիի ազգերի բարեկամություն» կազմակերպությունը,... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 14.11.2012

Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Բաթումիի «Աղբյուր» մանկապատանեկան երգչախմբի ելույթը.

«Աղբյուրի» համերգը սկսվեց ժամը 18-00-ին և տևեց մեկ ժամ: Ներկա էին Ախալքալաքի պաշտոնական անձինք և հասարակությունը:

Երգչախումբը կատարեց Կոմիտասի,Մակար Եկմալյանի և այլ կոմպոզիտորների երգեր և շարականներ: Երգչախմբի ղեկավարն է Սուսաննա Հովհաննիսյանը:

«Աղբյուրի» փոքրիկ երգիչները, ղեկավարի և ծնողների հետ Ախալքալաք էին եկել ուխտագնացության:

Մինչ այստեղ գալը նրա... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 25.10.2012

Բիձինա Իվանիշվիլիի «The New Times»-ի հարցազրույցում, Վրաստանի հայերի մասին ասածը մեծ արձագանք ունեցավ թե Վրաստանում, թե Հայաստանում: Ի՞նչ են մտածում դրա մասին Ախալքալաքում.

Իվանիշվիլիի հայերի մասին արտահայտությունից հետո: Սակայն ախալքալաքցիներին մինչև հիմա հետաքրքրում է այն հարցը, թե դա ուղղակի լրագրողի սխալ էր՝ ով լրիվությամբ չէր ներկայացրել հարցազրույցում արտահայտած միտքը, թե ընտրություններին հաղթանակ տարած դաշինքի ղեկավարը անհանդուրժողականորեն է վերաբերվում Վրաստանում բնակվող հայերին... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 10.10.2012

Երկու օրից, հոկտեմբերի 1-ին, Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Սահմանադրական բարեփոխումների հիման վրա առավել լիազորություններ ստացող օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի համար առաջին ընտրությունները անցկացվում են երկրում քաղաքական լարվածության եւ սպառնալիքների, հալածանքների եւ բռնությունների մթնոլորտում։ Դարձյալ առկա է կեղծիքներով ընտրություններ անցկացնելու վտանգը։

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը (ՍՋՀՀԿ խորհուրդ) շաբաթանե... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 29.09.2012

Այն, որ երգը մարդու մտքի և հոգու թարգմանն է վաղուց է հայտնի, սակայն հայ երգը մի այլ առաքելություն ևս ունի.  այն նպաստում է  մերձեցմանը ազգային ակունքներին,  հայ ինքնագիտակցության հաստատմանն ու վերահաստատմանը,  դառնում Հայրենիքի հետ կապող յուրօրինակ կամուրջ:

Հենց այդպիսի առաքելություն ունեին  Սփյուռքի նախարարության աջակցությամբ և հովանավորությամբ սեպտեմբերի 9, 10 և 12-ին Նինոծմինդայում, Ախալքալաքում և Բաթումիում   տեղի ունեցած  հայկական ժողովրդական երգի համերգները, որին մասնակց... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 15.09.2012

Նինոծմինդայի «Հայոս-Քարթլոս» այգում երեխաների համար կառուցվում է խաղահրապարակ: Խաղահրապարակի կառուցման աշխատանքները սկսվել են օգոստոսի 20-ից և ավարտվելու են մինչև հոկտեմբերի 15-ը: Աշխատանքները իրականացնում է «Կառ 2008» շինարարական կազմակերպությունը:

Խաղահրապարակի համար նախագահի հիմնադրամից հատկացվել է 40 հազար լարի:

Այժմ գնում են նախապատրաստական աշխատանքները: Խաղահրապարակի հիմքը ավազապատված է, արդեն փորված են փոսեր, որտեղ ամրացվելու են խաղալիքները:

«Կառ 2008» շինարարական կազմակերպության տնօրեն Ռաֆիկ Պո... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 11.09.2012

Օգոստոսի 28-ին Օլավերդ և Մաջադիա գյուղերի միջև գտնվող «Փիղ» սարի վրա տեղադրվեց օդերևութաբանական կայան: Օդերևութաբանական կայանը իրենից ներկայացնում է 10 մետր երկարության խողովակասյուն, ծայրում տեղակայված սարքավորումներով: Նման ժամանակակից սարքավորում Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղադրվեց առաջին անգամ:

Սարը, որտեղ տեղակայվեց օդերևութաբանական կայանը հարակից գյուղերի ժողովուրդը անվանում է Փիղ սար:

Կայանը անընդմեջ գրանցում և անմիջապես Թբիլիսի է փոխանցում տվյալներ քամու ուղղության և ուժգնության, օդի ջերմաստիճանի և ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 31.08.2012

Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանում օգոստոսի 26-ի երեկոյան բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել միայն ավիացիայի մասնակությամբ: Հրդեհը ծագել է Բորժոմիից 13 կմ հեռավորության վրա` Չոբիսխեւվի գյուղի մոտ:

Հրդեհի մարման համար կիրառվել են տեղական հրշեջ ծառայության եւ ռեյնջերների ուժերը: Սակայն աշխարհագրական դիրքի  դժվարությունների պատճառով սարքավորումները հնարավոր չի եղել հասցնել հրդեհի:

Դեպքի վայր են ուղարկվել Վրաստանի ՆԳն-ի երկու ուղղաթիռ, որոնք ակտիվորեն մասնակցել են հրդեհամարման աշխատանքներին եւ կարողացել են արդ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 27.08.2012

Ախալքալաքի Փոստային բաժանմունքը բաժանում է պետական բժշկական ապահովագրական պոլիսներ երեխաների, ուսանողների և թոշակառուների համար:

Փոստային բաժանմունքի 4 ցրիչները քաղաքում և բոլոր գյուղերում բաժանելու են 6000 բժշկական պոլիսներ: Նաև պոլիսները հնարավոր է ստանալ փոստում։

Ապահովագրական պոլիսները անվճար են և բաժանվում են ըստ կառավարական ծրագրի:

Պոլիսները բաժանում են 0-ից 5 տարեկան երեխաների, թոշակառուների և ուսանողների համար։

Բժշկական ապահովագրական պոլիսները ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։ Ու... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 25.07.2012

Ավանդույթի ամրակուռ ուժով հուլիսի 21-ին Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեծարվեց բանաստեղծ Վահան Տերյանի արվեստը, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնից:

Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ՝ 45-րդ տերյանական օրերին մասնակցել է թբիլիսահայ մտավորականների խումբ:

 Միջոցառմանը ներկա են գտնվել գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, հասարակական գործիչներ Սամվել Աղեկյանը, Ռաֆիկ Աղաջանյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վիրահայոց թեմի առաջնո... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 23.07.2012

Ասպինձայի շրջանի հայկական Դամալա գյուղը առաջինն է Սամցխե- Ջավախքում, որտեղ սկսվել են գազաֆիկացման աշխատանքները: Հովհաննիսյանների ընտանիքում առաջին անգամ բնական գազը վառեց նահանգապետ` Բեսիկ Բեքաուրին:

 Ներկայիս արդեն 20 ընտանիք օգտվում է բնական գազից: Գազաֆիկացման աշխատանքները իրականացնում է ‹‹ Էլենի›› կազմակերպությունը:Գյուղում բնակվում է 150 ընտանիք : Գյուղում գազաֆիկացման աշխատանքները ավարտվելու են հոկտեմբերին, որից հետո կշարունակվի աշխատանքը այլ գյուղերում:
... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 21.07.2012

Խուլգումոն Ախալքալաքին միանցող 182 մ երկարությամբ, կախովի կամուրջ է կառուցվում:
Նախագծի հեղինակն ու բարերարն է ծնունդով խուլգումեցի, ռուսաստանաբնակ Թումաս Չիվչյանը։

Նախաձեռնությունը եղել է երկու տարի առաջ, սակայն մի շարք խանգարող հանգամանքների պատճառով կամուրջի շինարարությունը հետաձգվել է։

Շինարարական աշխատանքների սկսման թույտվությունը տվել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության հատուկ շինարարական բաժինը։

Եվ արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում են աշխատանքներ՝ հիմնականում հողային, իսկ ծանր տեխնիկան շին. հր... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 20.07.2012

 
Ախալքալաքի մունիցիպալիտետում կարկուտը տարբեր տեղերում տեղի է ունեցել տարբեր ժամերի և տարբեր չափերի։ Հասցված վնասը նույնպես տարբեր է։

Կարկուտը վնասել է Խոսպիո, Գոգաշեն, Ափնիա,Կիրովական, Բարալեթ, Գումբուրդո գյուղերի ցանքատարածությունները։

Ըստ բնակիչների ամենաշատը կարկուտից վնասվել են Գումբուրդո, Գոգաշեն և Կիրովական գյուղերը։ Ֆերմերների խոսքերով այս գյուղերում 70-80 % բերքը վնասվել է։

Գոգաշեն գ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 19.07.2012

UNICEF միջազգային կազմակերպությունը Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում իրականացնում է մի ծրագիր, ըստ որի բացվելու են 6-ամսյա մանկական խմբեր։

Խմբերը բացվելու են Բարալեթ, Կարտիկամ, Կոթելիա, Խանդո, Ազավրեթ գյուղերում։

Մանկական խմբերի գործունեության նպատակն է գյուղերում բացահայտել մանկապարտեզի անհրաժեշտությունը։
Տեղական ինքնակառավարությունը տվյալ գյուղերում հատկացրել է սենյակներ։

... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 18.07.2012

Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, "Օփել" մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով հինգ ուղեւոր եւ վարորդը մահացել են։ Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց:
 
Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսը եղ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 17.07.2012

Հուլիսի 15-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Վարդավառի կապակցությամբ մատուցվեց տոնական պատարագ։ Ժողովուրդը տոնեց այն յուրովի՝ ջրելով:

Հայ Առաքելական եկեղեցին նշեց տաղավար տոներից երրորդը՝ վարդավառը։ Այն նշվում է Զատկի տոնից 98 օր հետո։

Այս տոնը հայկական ավանդական տոներից է։ Այն ամենամեծ եկեղեցական ամառային տոնն է և ամենասիրվածը ժողովրդի կողմից։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ:

Պատար... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 17.07.2012

ՊՐԻՒՔՍԷԼ.- Յունիսի երկրորդ կէսին, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի ատենապետ Գասպար Կարապետեանը այցելեց Վրաստան՝ Թիֆլիս եւ Ջաւախք։ Բոլոր հանդիպումներու ընթացքին Գասպար Կարապետեանին ընկերակցեցաւ Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի Թիֆլիսի գրասենեակի պատասխանատու Սլավա Մեժտոյանը։

Հայ Դատի Եւրոպայի Յանձնախումբի ատենապետը, Պրիւքսէլի մէջ Վրաստանի դեսպանատան միջոցով առնուած ժամադրութիւններով, Թիֆլիսի մէջ հանդիպումներ ունեցաւ Վրաստանի Վերահամարկումի (reintegration) պետական նախարարութեան եւ Արտաքին գործոց նախարարութեան բարձրաստի... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 12.07.2012

Երեկ գիշեր ձերբակալվել է Ախալքալաքի բնակիչ Գեորգի Մխչյանը: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրում է փաստաթղթեր կեղծելու մեջ. իբր՝ Գեորգին ցանկացել է յուրացնել քաղաքի կենտրոնում գտնվող 1.100 քառակուսի մետր ընդհանուր տարածքով եռահարկ շինությունը`  կից հողատարածքով: Գեորգի Մխչյանին կարող է սպառնալ 4-7 տարվա ազատազրկում:

Տվյալ շինությունը, որը գտնվում է Թամար թագուհու փողոցի վրա,  Ախալքալաքի նախկին Կենցաղի տունն էր, որտեղ բոլորովին վերջերս տեղակայվել է Վրաստանի ընդդիմադիր` Բիձի... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 26.06.2012

Սամցխե - Ջավախքի  հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների եւ պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները առիթ տվեցին ամենատարբեր մեկնաբանությունների:

Այդ նպատակով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կազմակերպել էր  ընդլայնված հանդիպում` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել իրականությունը առաջին դեմքից: Իսկ թե ինչի վերածվեց այս նախաձեռնությունը` ամենեւին ծիծաղելի էր:

Սկսենք նրանից, որ հանդիպմանը, ինչպես հավաստ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 28.03.2012

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-ինֆո» գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ «Ջավախքում թուրքական գործոնն արդեն առկա է»: Արտակ Գաբրիելյանի խոսքով' վերջին շրջանում ճանապարհաշինությամբ, Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությամբ պայմանավորված' տարածաշրջանում զգալի թվով թուրքեր են հայտնվել: Խորհրդի համակարգողը կարծում է, որ թուրքական վտանգին դիմակայելու ճանապարհը Սամցխե-Ջավախքի ինքանվարությունն է:

Վրաստանի Դաշնային կազմում Ջավախքի ինքնավարացման անհրաժեշտությունը ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 19.03.2012

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ԱՄՆ կատարած այցի շրջանակում (հունվարի 26-30), հինգշաբթի հանդիպել է ամերիկացի հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Հովարդ Բերմանին: Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, կոնգրեսականները հանդիպման ընթացքում Սաակաշվիլիի հետ քննարկել են վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Սաակաշվիլիին խնդրել են ավելի մեծ ուշադրություն դարձնել հայաբնակ Սամցխե –Ջավախեթի շրջանին:

Պարբերականն ընդ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 03.02.2012

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում արտահայտած հետեւյալ միտքը, որ`

... »»»

Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 01.02.2012

Այսօր` դեկտեմբերի 23-ին, Ախալքալաքի գեղարվեստի դպրոցի տնօրինության կողմից լիազորված ներկայացուցչին` Հայկազուն Ղարագուլյանին, ՀՀ սփյուռքի նախարարության  Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանի կողմից նախօրոք  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընդունեց «Մեդիսար» ՍՊԸ նախագահ Մանվել Գաբրիելյանը:
Վերջինս Ախալքալաքի գեղարվեստի դպրոցին նվիրեց 200.000 դրամ` անհրաժեշտ աշակերտական գույք և նկարչական պարագաներ ձեռք բերելու համար, ինչպես նաև գիրք` մանրանկարչության մասին: ... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 23.12.2011

Հայ ժողովուրդը  ստեղծարար է,  նրա զավակների  մատները՝ բանուկ և  արարող,  իսկ  ձեռքերը  վաղուց  ի վեր  ստացել են  ոսկե   ածականը և  աշխարհին  հայտնի են  «Հայի  ոսկե ձեռքեր» բնորոշմամբ:  Դեկտեմբերի  19-ին  Թբիլիսիի  «Հայարտուն»  մշակույթի  կենտրոնի  Գալուստ Գյուլբենկյան  սրահումը Վրաստանի հայ  կանանց «Շուշանիկ»  միության  նախաձեռնությամբ  կազմակերպված  «Հմուտ  ձեռքեր» ցուցահանդեսը նվիրված էր հայ&... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 21.12.2011

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում այս տարի «Գյուղի օժանդակության նախագծով» հիմնականում սկսեցին ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերի բարեկարգման աշխատանքները:

Դրանք մնացին անավարտ: Թեպետ այդ աշխատանքներն սկսվել էին գործն առաջիկայում ավարտին հասցնելու հույսով: «Գյուղին օգնելու»  նախագծի կիրարկման առաջին տարիներին գյուղերում հիմնականում իրականացվում էին կարճաժամկետ աշխ ատանքները, ինչպիսիք էին արարողությունների տների, ակումբների վերանորոգումը եւ նման այնպիսի նախագծերը, որոնց համար հատկացված գում արը բավարարում էր: Իսկ այս տարի գյուղերի մեծամաս... »»»
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | Ավելացվեց: 31.10.2011

1 2 3 »
Copyright MyCorp © 2013



E-mail:
Գաղտնաբառ:









Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg aInfo Javakhk Music Javakhk Journal Javakhk 1915-23 Javakhk Books on SCRIBD Javakhk Section on HETQ Vahan Teryan Javakhk Travel Guide


Анализ интернет сайта
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
Emeil: info@akhaltskha.net editor@akhaltskha.net
Անվճար ստեղծել կայք