ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ` ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐՈՎ (ՎԻԴԵՈ) - 11 Мая 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:22RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Մայիս 2011  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Մայիս » 11 » ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ` ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐՈՎ (ՎԻԴԵՈ)
11:24
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ` ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐՈՎ (ՎԻԴԵՈ)
Ախալցխայում ընթանում են Սամցխե-Ջավախքի մարզպետարանի (գուբերնիայի) նոր շենքի վերակառուցման աշխատանքները: Ախալցխայի բնակիչները պատմեցին, որ նոր շենքը վերակառուցվում է նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնապատերի վրա, և վերակառուցման աշխատանքներն իրականացնելիս բացվել են եկեղեցու նախշազարդ պատերն ու խաչքարերը:

Ախալցխացիներն ասում են, որ Սուրբ ամենափրկիչը եղել է նախկին առաջնորդանիստը, որտեղ նաև թաղված էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին:

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նախագիծը պահպանվել է (նկարում): Այն հիմնադրվել և գործել է 1883-1953 թվականներին, այնուհետև ռուսական զորքերի' Ախալցխայում տեղակայման տարիներին եկեղեցին քանդվել է, իսկ կանգուն մնացած հիմքերի և պատերի վրա կառուցվել է զինվորականների համար նախատեսված շինություն' Սպայի տունը:

Նոր շենքի վերակառուցման գործընթացները սկսվել են այս տարվա Սուրբ Զատիկի տոներից հետո: Մինչև նոյեմբեր շենքը պետք է շահագործման հանձնվի: Բանվորները, ովքեր չցանկացան, որպեսզի հրապարակվի իրենց անունները, «Հետքի» հետ զրույցում պատմեցին, որ շենքը չեն քանդում, որպեսզի նորը կառուցեն, միայն վրայի շերտն են թարմացնում, վերակառուցում են այնպես, ինչպես նախկինում էր' Սպայի տան տեսքով:


Ներկայումս գործող մարզպետարանի շենքը հին է, և նոր շենքի վերակառուցման ավարտից հետո այն կտեղափոխվի այստեղ:

Քրիստինե Աղալարյան
Հետք online

Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 175 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 1
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно