|
 |
|
 |
Գլխավոր » 2012 » Հունվար » 23 » ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ–ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է. ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
21:52 ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ–ՄԵԴՎԵԴԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է. ԿՈՂՄԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ |
Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, ասվում է. «Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում....։ Հաշվի առնելով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել, հաշվի առնելով մինչև այժմ կատարված աշխատանքը, արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման գործընթացը»։
Փաստաթղթում նշվում է, որ Ալիևն ու Մեդվեդևը բարձր են գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը։ Նրանք հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատում։
Ալիևն ու Սարգսյանը հաստատել են նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է։ Այդ առնչությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել «մտավորականության, գիտական և հասարակական շրջանների ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը նպաստելու հարցում»։
Երեք երկրների նախագահներն ի գիտություն են ընդունել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցը և հանձնարարել են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։
Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Սոչիում են գտնվում Ռուսաստանի նախագահի հրավերով: |
|
Բաժին: ԹԵՐԹ.am
| 32
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|