ՍԵՄԻՆԱՐ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ - 1 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:27RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 1 » ՍԵՄԻՆԱՐ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
18:10
ՍԵՄԻՆԱՐ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ
Նոյեմբերի 26-27-ը Ախալքալաքում անցկացվեց սեմինար ‹‹Աշխատողների որակավորումը եւ աշխատանքային հարաբերությունները ձեռնարկությունում կոլեկտիվ բանակցությունների գործընթացում›› թեմայով:

Սեմինարին մասնակցում էին Ջավախքի գործարարները, ոչ կառավարական կազմակերպությունները, տեղական իշխանության ներկայացուցիչները, մարդու իրավունքների պաշտպանության ներկայացուցիչները, հասարակ աշխատողները եւ լրագրողները:

Սեմինարն իր տեսակի ու բովանդակության մեջ եզակի էր այն առումով, որ երբեւէ նման սեմինար չէր անցկացվել Ջավախքում:

Երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորինս ծանոթացան Վրաստանի աշխատանքային օրենսդրությանը, սոցիալական երկխոսությունը որպես ձեռնարկային եւ տարածաշրջանային կայունության մեխանիզմ, աշխատանքի միջազգային կազմակերպության հիմունքային կոնվենցիաների նորմերի համապատասխանությունը Վրաստանի օրենսդրության հետ եւ այլ թեմաների:

‹‹Խորհրդային միության փլուզումից մինչեւ մեր օրերը, ոչ մի անգամ այս թեմայով սեմիանար չէ եղել:Նման սեմինարների անցկացումը շատ կարեւոր է, քանի որ շատ-շատ խախտումներ են լինում տվյալ թեմաների  չիմացության պատճառով: Սա օգտավետ քննարկում էր, որը հնարավորություն է տալիս ոչ միայն մեզ, այլ նույնիսկ ղեկավաներին ու ձեռներեցներին աշխատողների հետ իրավական պայմանագիր կնքելիս այնպես անեն, որ աշխատողի իրավունքնեը չխախտեն: Օրենքի չիմացության պատճառով նույնիսկ ղեկավարները չգիտեն ինչպես վարվեն, ինչ որոշում կայացնեն››,- ասաց Թագուհի Վարդանյանը, ով ներկայացնում է ոչ կառավարական կազմակերպություն:

Նշենք, որ սեմինարը վարում էր Վրաստանի գործատուների ասոցիացիայի գործադիր տնօրեն` Միխեիլ Կորձախիան: Այն անցկացվում էր գերմանական FRIEDRICH EBERT STIFTING  ծրագրի եւ Եվրոմիության աջակցությամբ:

Աղունիկ Այվազյան
Ախալքալաք


Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 103 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно