ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՋԱՎԱԽՔՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ - 18 Февраля 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:28RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Փետրվար 2010  »
IIIIIIIVVVIVII
1234567
891011121314
15161718192021
22232425262728


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Փետրվար » 18 » ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՋԱՎԱԽՔՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ
22:25
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ` ՋԱՎԱԽՔՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ
Այսօր «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ «Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայապահպանությանը և ջավախքահայության իրավունքների պաշտպանությունը» խորագրով սեմինար-քննարկում: Հանդիպմանը ներկա էին վրացահայերի խնդիրներով զբաղվող կազմակերպություններ ու քաղաքական-հասարակական գործիչներ` այդ թվում ԱԺ պատգամավորներ, քաղաքագետներ, փորձագետներ, ջավախքյան կառույցների ներկայացուցիչներ և այլն:

Տեղեկացնենք, որ քննարկում-սեմինարի կազմակերպիչն է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորուրդը, որը բաղկացած է 5 կազմակերպություններից` Հայաստանում և Ջավախքում գործող «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, «Միտք» վերլուծական կենտրոն, «Վիրք» չգրանցված կուսակցություն, «Ջավախք» ժողովրդական շարժում, «Երկիր» ՀԿ Միություն:

Քննարկմանը հրավիրված բանախոսները նախ հանդես եկան զեկույցներով` Ջավախքի աշխարհաքաղաքական դերի, «վրացական իշխանությունների հայաթափման քաղաքականության մեխանիզմների», Ջավախքի խնդրի նկատմամբ Հայաստանի քաղաքականության, միջազգային ատյաններում ջավախքահայության իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ, ապա ներկաները ևս խնդրի վերաբերյալ արտահայտեցին իրենց մոտեցումները, դիրքորոշումն ու առաջարկությունները:
 
Aysor.am
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ | 691 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно