ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ - 30 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:28RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 30 » ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
17:46
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայ-վրացական բիզնես ֆորումը շատ կարեւոր է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Այդ մասին հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ, Թբիլիսիում նոյեմբերի ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է news.am-ը:

Նախագահը շեշտել է Վրաստանի զարգացման կարեւորությունը, այդուհանդերձ նշելով, որ   Վրաստանը, ինչպես նաեւ Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ` հաղթահարելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարությունները: Այս տարի Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի ավելացում  5 տոկոսով, այդ թվում արդյունաբերության ոլորտում` 11-12 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` 25 տոկոս:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կայուն զարգացումը, նախագահի խոսքով, խթան է հանդիսանում այդ ոլորտում օտարերկրյա ներդրումների համար: Խոսելով Վրաստանում հայկական ներդրումների մասին` Սարգսյանը նշել է, որ իրեն շատ հաճախ են հարց տալիս, թե արդյոք չի մտահոգում այդ հանգամանքը.  «Դա միանգամայն օրինաչափ է, փողերը պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ նրանք շահույթ են բերում: Անհանգստության առիթ կլիներ այն հանգամանքը, եթե որեւէ ձեռնարկություն փակվեր Հայաստանում եւ բացվեր Վրաստանում: Մենք նաեւ չենք ցանկանում, որ որեւէ ձեռնարկություն փակվեր Վրաստանում եւ բացվեր Հայաստանում: Մենք ցանկանում ենք, որ վրացական կապիտալը առկա լինի Հայաստանում, իսկ հայկականը` Վրաստանում»:
Բաժին: news.am | 66 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно