ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՓՈԽԵԼ - 18 Февраля 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:29RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Փետրվար » 18 » ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՓՈԽԵԼ
22:14
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՓՈԽԵԼ
Հայաստանը հաղթանակած երկիր է, այն չի կարող լինել աղքատ եւ հետամնաց: Այդ մասին, այսօր` փետրվարի 18-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարում:

«Այսօր այսպես պիտի սկսեի իմ խոսքը` ողջունում եմ «Երկրապահ» կամավորականների միության հյուրերին: Բայց այսպես չեմ վարվի, գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է այլ կերպ արտահայտվել եւ ասել. «Տղերք, բարով տեսանք», - ասաց նախագահը` ողջունելով Արցախյան պատերազմի մասնակիցներին:

«Երկրապահը» մի ծնող էր, որն իր թեւերով, իր արյամբ ծածկեց հայրենի հողը, եւ հնարավորություն տվեց, որ իր երկրում մի զավակ` բանակ ստեղծվի: «Երկրապահը» սահմանապահ չէ, Երկրապահը հենց հայրենիքի սահմանն էր: Սեպտեմբերի 21-ին այդ բանակը` հասուն երիտասարդի կեցվածքով, խրոխտ անցնում էր Հանրապետության հրապարակում: Ձեր շնորհիվ էր, տղերք, մեր ժողովրդի զրկանքների ու ոգու հաշվին էր, որ դա տեղի ունեցավ:

Փառք տղերքին, որ ընկան մարտում, բայց շարունակում են սերունդ ոտքի կանգնեցնել իրենց անձնական օրինակով: Փառք ձեր հիշատակին: Սա այն առանցքն է, այն նյութը, որից հունցված է հայի տեսակը, արժեհամակարգը:

Հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին, կենաց ու մահվան պայքարի առջեւ կրկին զրնգացել է հայկական լայնալիճը, եւ այդ կանչն արթնացրել է ըմբոստ ու պատվախնդիր զավակներին:

Ամենախաղաղ աշխատանք կատարող հայորդին մի գիշերվա մեջ ուսուցչից, գյուղացուց, բանվորից, գիտնականից դառնում էր մարտիկ, երկաթյա կամք առնում ու ելնում թշնամու դեմ` Հայոց ձորից մինչեւ Շուշի, Վասպուրականից մինչեւ Բաշ Ապարան ու Քարվաճառ: Նախորդ դարավերջին աշխարհն ականատես եղավ հայի փոխակերպմանը, որն այս անգամ հառնել է որպես երկիրը պահող կամավորականություն:

Ազատամարտիկին հարցնում էին` հինգ երեխա ունես, ինչո՞ւ ես պատերազմ գնում: Նա պատասխանում էր` հինգ երեխա ունեմ, դրա համար էլ գնում եմ: Մարտի դաշտում ընկած քաջերի հայրենասիրությունը դարձավ դաս մանուկների համար, որ կրթվում են եւ դեռ պիտի կրթվեն հայոց դպրոցներում:

Մարտիկը վերադարձավ իր գրչին ու բահին: Որպես դասախոս` վերադարձավ թողնված լսարան, ու որպես ուսանող` վերադարձավ թողնված նստարանին: Ստանձնեց երկրի ղեկն ու վարեց իր թողած տրակտորը: Իր բանուգործին լծված շինականին Տավուշի հեռավոր գյուղերում տեսնելով, դժվար է պատկերացնել, որ նրանից սարսափել է հակառակորդն Արցախի պատերազմի տարիներին:

Երկրապահը նախկին չի լինում, ու եթե պահանջվի, հայրենիքի համար մենք ու մեր ընկերները պատրաստ ենք կրկին համազգեստ հագնելու: Տա Աստված, որ դրա անհրաժեշտությունը չլինի», - ասաց նախագահը:

Այնուհետեւ երկրի ղեկավարն անդրադարձավ երկրապահների դերին` Հայաստանի այսօրվա կյանքում:

«Մարտական դաստիարակությունը դարձավ սոցիալական եղբայրության այն խարիսխը, որին ձեռք պիտի մեկնի հասարակությունը փորձության պահերին: Պառակտման եզրին կանգնած ժողովրդին, որը պիտի հաղթահարեր բաժանարար գծերն ու վերականգներ զարգացման ուղին:

Երկրապահը մեզանում ունի հասարակական եւ նույնիսկ քաղաքական կշիռ ու դեր: Երկրապահի նկատմամբ եղել են նաեւ հակասական գնահատականներ: Պատերազմից վերադարձած մարդու համար միշտ ծագել են խնդիրներ` կապված նոր իրավիճակում իր դերը գտնելու հետ: Այդ խնդիրները ե’ւ հոգեբանական են, ե’ւ սոցիալական: Կարող ենք փաստել որ երկրապահին, մեծ հաշվով, հաջողվել է լուծել այդ խնդիրը: Հասարակական ու քաղաքական վարքը մեզանում զգալի դրական ազդեցություն է ունեցել եւ ասօր էլ ունի: Ի դեմս «Երկրապահի»` գործ ոնենք մտահոգ կազմակեպության հետ, որ զերծ է պատեհպաշտությունից եւ բոլոր հարցերում ունի իր սկզբունքային դիրքորոշումը:

Պատերազմից հետո նորովի սկսվեց մի ուրիշ գործ` ազատ ու արդար Հայաստանի կառուցումը: Սա ժամանակի հրամայականն է, եւ Հայաստանը այլ ճանապարհ չունի: Սա մեծ ու դժվար գործ է, սակայն մենք հաղթելու ենք: Մենք կերտում ենք նոր հասարակություն եւ նոր քաղաքացի:

Մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը պահանջում են իրավական պետություն. ոչ թե ապագայում, այլ այսօր եւ այստեղ: Ինչ խոսք, կան անհամբերներ ու կասկածամիտներ, ում հավատը սասանվել է, որովհետեւ բախվել են ապօրինությունների հետ: Պետք է շարունակենք փոխել երկիրը` նորոգելով եւ հավատով: Հավատով` սեփական ուժերի եւ հայոց ապագայի հանդեպ», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Փոփոխություններն առաջին հերթին բացասական երեւույթները բացառելու ուղղությամբ ենք տանելու: Թե’ մեր քաղաքական ու իրավական համակարգում, թե’ արդյունաբերությանում, թե’ գիտությունում ու կրթությունում: Հայաստանը հաղթանակած մարդկանց երկիր է, այն չի կարող լինել աղքատ եւ հետամնաց: Չի կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը: Գրեթե ազգ չմնաց, որ ոտքի չկանգնեց իր արժանապատվության համար: Մենք առաջիններից էինք, ու պարտավոր ենք բարձր արդյունքներ գրանցել:

Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեզ մոտ դա ստացվելու է: Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել: Պինդ եղեք, տղերք: Հաջողություն ձեզ», - եզրափակեց նախագահը:
Բաժին: news.am | 57 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно