ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ - 30 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:29RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 30 » ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
17:05
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Վրաստան կատարած   պաշտոնական այցի շրջանակներում , այսօր ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանը  տիկնոջ  հետ  միասին այցելեց  Թբիլիսիի Սուրբ  Էջմիածին  եկեղեցին:   Թբիլիսահայ  համայնքի  սիրված  Աստծո  տաճարում Մայր Հայրենիքից  ժամանած   բարձրպաշտոնյա  հյուրերը   հայ հավատացյալների հետ  միասին  մոմեր վառեցին   երկու  երկրներում խաղաղության  և  կայունության  պահպանման  աղերսով: 

     ՀՀ  մեծարգո  նախագահը  մասնակցեց  Թբիլիսիի  Սուրբ Էջմիածին եկեղեցու  բակում  հայ  մեծ  բարերար  Ալեքսանդր  Մանթաշևի  կիսանդրու հանդիսավոր  բացմանը:

    Ողջունելով բարձրաստիճան հյուրերին և  հավաքված հասարակությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  վիրահայոց  թեմի  առաջնորդ`  տեր Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց  Մայր Հայրենիքի  նախագահին վիրահայության  Աստծո տունը այցելելու համար: Խոսելով  հայ  մեծանուն  բարերար  Ալեքսանդր Մանթաշևի մասին,  վիրահայ  հոգևոր թեմի առաջնորդը նշեց, որ  հայ ժողովրդի մեծ սիրո և  երախտագիտության արտահայտություն է Սուրբ Էջմիածին  եկեղեցու   բակում նրա  կիսանդրին  դնելը:   Սրբազան Հայրն  իր  խոսքում կարևորեց մայր հայրենիքում գործելու և երկիրը զարգացնելով իրենց  գործունեությունը  արտերկրում  ծավալելու  հայրենակիցներին  ուղղված   կոչը:

        Այնուհետև Վրաստանում ՀՀ  արտակարգ և  լիազոր  դեսպան Հովհաննես Մանուկյանն իր ելույթում  նշեց, որ հայ համայնքը   միշտ էլ   ակնածանքով և հույսով  է հետևում հայ-վրացական հարաբերությունների  զարգացմանը, երկու երկրների  ղեկավարների  մեծ ներդրմանը  պատմական ժողովուրդների հարաբերությունների խորացման և զարգացման գործում: 

    ՀՀ պատվիրակության անունից  ողջունելով  հայ  մեծ բարերարի  կիսանդրու բացումը,  Հայաստանի արդյունաբերողների  միության նախագահ`  Արսեն Ղազարյանը  ոգեկոչեց   մայր  հայրենիքի  մեծ զավակների   հիշատակը  թարմ պահելու և  սերունդներին  փոխանցելու համար    նման  միջոցառումներ ավելի հաճախակի կազմակերպել:

       Այսօր ևեթ  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  վիրահայոց  թեմին կից  «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում  բացվեց Վրաստանի Հայ Նկարիչների միության      անդրանիկ  ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երկրի տարբեր  անկյուններում  գործող 29 հայ նկարիչների  47 աշխատանքներ:   Այստեղ ցուցադրված  են  տարբեր  ոճի և  ուղղության աշխատանքներ,  որոնք   բոլորն  էլ   նկարչի  անխոս զրույցն  է  իր  հոգևոր  աշխարհի հետ, որը  գունային  յուրահատուկ ներդաշնակությամբ, վրձնի  տարբեր  շարժումներով  արտացոլվելով   կտավի վրա,  ի վերջո  ի ցույց   հասարակության  ներկայանում է  որպես ստեղծագործողի  ապրումների ու հույզերի, մտածելակերպի ու երևակայության  պտուղ:

      Նորաստեղծ Վրաստանի Հայ Նկարիչների  միության  գլխավոր  նպատակն է  պահպանել և  սերունդներին փոխանցել   հայ գեղանկարչության  հովնաթանյան   դպրոցի մեծամեծերի   ստեղծած անկրկնելի  ավանդույթները:  Այսօր  էլ աշխարհի տարբեր երկրների  շատ և  շատ  թանգարաններում  և պատկերասրահներում  փառավոր տեղ են զբաղեցնում թբիլիսահայ տաղանդավոր նկարիչներ   Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի,  Սերգո  Փարաջանովի, Գայանե  Խաչատրյանի և այլոց հիասքանչ կտավները:

         Շուրջ  50 արվեստագետի  միավորող Վրաստանի Հայ Նկարիչների  միության շարքերում  այնպիսի  հետաքրքիր և խոստումնալից  նկարիչներ  են, ինչպիսիք  են  Միհրան Դիլբարյանը,  Թենգիզ  Միքոյանցը, Իրենա  Օհանջանովան,  Արտյոմ Ալաբուլյանցը, Գիորգի Մանոյանը, Էռնա Դոլմազովան,  Մնացական  Ղալաչյանը, Կառլո  Կարապետյանը և շատ ուրիշներ, որոնց աշխատանքները մեկ անգամ չէ, որ զարմացրել և  հիացրել են  դիտողին:

     Հուսով ենք, որ  այս  անդրանիկ  ցուցահանդեսը խթան կհանդիսանա   արվեստի  նորանոր  գլուխգործոցներով գեղանկարչության  վիրահայ դպրոցը էլ ավելի  հարստացնելու  և զարգացնելու գործին:

   
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 92 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно