|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 28 » ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ
20:44 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նոյեմբերի 29-ին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան, հաղորդում է GHN-ը:
Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն ավանդական բրիֆինգում հայտարարել է, որ դա պատասխան այց է, Միխայիլ Սահակաշվիլիի այցին, որը տեղի է ունեցել 2011-ի սկզբին:
«Այցի ընթացքում նախատեսված է քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ արդիական հարցեր: Կստորագրվի մի քանի համաձայնագիր, այդ թվում սահմանային համագործակցության, ստանդարտացման եւ սպորտի ոլորտներում: Երկու երկրների ԱԳՆ-ները համագործակցության վերաբերյալ արձանագրության կստորագրեն»,-ասել է Կալանդաձեն:
Նրա խոսքով, վրացական կողմը ողջունում է այս այցելությունը: «Մենք հույս ունենք, որ այցը էլ ավելի կամրապնդի մեր ամուր հարաբերությունները: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ, որոնց կմասնակցի հայկական պատվիրակությունը»նշել է նա:
|
|
Բաժին: news.am
| 57
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|