ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԱԳՐԵՍՈՐԻՆ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ - 20 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:32RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 20 » ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԱԳՐԵՍՈՐԻՆ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ
21:00
ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ ԱԳՐԵՍՈՐԻՆ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի այդ փաստի միջազգային ճանաչման համար: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ընդգծելով, որ այդ օրինագծի ընդունումը ինքնանպատակ չէ:

«Այդ քայլն, առաջին հերթին, միտված է բարձրացնել մեր ազգային անվտանգության աստիճանը: Օրինագծի ընդունումը կարեւոր է հետագայում նման ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից: Քրեականացումը գործուն միջոց է ագրեսորին զսպելու համար»,- ասաց Շարմազանովը, հավելելով, որ այդ օրինագիծը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը:

«Հայերն առաջին, բայց ոչ միակ ժողովուրդն են, որ 20-րդ դարում ցեղասպանության է ենթարկվել: Քրեականացումը թույլ է տալիս այդպիսի ժողովուրդներին հանդես գալ միասնական ճակատով»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

Շարմազանովի խոսքով, այս օրինագծի ընդունումը շանս է Ֆրանսիայի համար, հերթական անգամ ապացուցելու, որ այդ երկիրը դեմ է ռասիզմին, ժողովրդավարական երկիր է եւ շարժվում է հումանիստական սկզբունքներով:

Ինչ վերաբերում է օրինագծի ընդունման հավանականությանը, ԱԺ փոխխոսնակը լավատես է: «Հաշվի առնելով սոցիալիստների աջակցությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը Երեւանում, կարծում եմ, որ մեծ հավանականությամբ օրինագիծը կընդունվի: Այդ մասին խոսում է նաեւ թուրքական իշխանությունների արձագանքը, որոնք քաղաքական առումով իրենց անպարկեշտ են պահում, հանդես գալով սպառնալիքներով ու վերջնագրերով»,-ամփոփեց նա:

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի դեկտեմբերի 22-ին:
Բաժին: news.am | 80 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно