ՇԵՎԱՐԴՆԱՁԵ. ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ - 11 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:33RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 11 » ՇԵՎԱՐԴՆԱՁԵ. ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ
13:25
ՇԵՎԱՐԴՆԱՁԵ. ԿՐՈՆԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լուրջ դիմակայություն է կանխատեսում եկեղեցու և իշխանությունների միջև կրոնակասն միավորումների կարգավիճակի մասին օրենքի պատճառով: «Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահը հակադրվեցին Վրաստանի պատրիարքին և դա իր բացասական հետևանքները կունենա»,-այսօր հայտարարել է Շևարդնաձեն «Ասավալ-Դասավալի» վրացական շաբաթաթերթին տված հարցազրույցում:

 Նա հիշեցրել է, որ իր նախագահության օրոք 2002թ. Վրաց ուղղափառ եկեղեցին համաձայնություն կնքեց պետության հետ, որտեղ ամրագրվեց նրա հատուկ դերը: «Մյուս կրոնական միավորումները դարձան մասնավոր իրավունքի սուբյեկտ, ինչը նրանց դուր չեկավ, քանի որ իրավունք չէր տալիս համարվել պաշտոնականա կրոնական միավորում»,-ասել է նախկին նախագահը:

 Շևարդնաձեն նշել է, որ խորհրդարանը պետք է ներողություն խնդրի պատրիարք Իլիա Երկրորդից, որին նա վաղուց «այդքան վրդովված չէր տեսել»: «Ես ինքս մտադիր եմ այցելել պատրիարքին և ներողություն խնդրել խորհրդարանականների համար, որոնք չեն հասկանում, թե ինչ են անում»,-ասել է նա՝ խորհուրդ տալով իշխանություններին չեղյալ հայտարարել օրենքը: Վրաստանի խորհրդարանը շտկումներ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, որով հինգ կրոնական միավորումներին՝ Հայ առաքելական եկեղեցուն, Կաթոլիկ եկեղեցուն, Մահմեդական համայնքին, Հրեական համայնքին և Բապտիստական եկեղեցուն տվեց իրավաբանական անձի կարգավիճակ: Պատգամավորները փոփոխություններն ընդունեցին խորհրդարանի արտահերթ նիստում, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 127 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно