|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 16 » ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ. ՎՐԱՑԵՐԵՆԻՆ ՀՐԱՇԱԼԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՎԻՐԱՀԱՅԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
23:09 ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ. ՎՐԱՑԵՐԵՆԻՆ ՀՐԱՇԱԼԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՎԻՐԱՀԱՅԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ |
Վրացերենի խորացված ուսուցումը էթնիկ տարբեր խմբերով կոմպակտ բնակեցված շրջաններում նոր չէ, այն արդեն իրականացվում է մի քանի տարի: Այս մասին news.am-ի թղթակցին ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահի` վերոնշյալ շրջանների դպրոցներում վրացերենի խորացված ուսուցման անհրաժեշտության մասին հայտարարությունը:
«Վրաստանի նախագահի այն հայտարարությունը, թե վրացերենի չիմացության պատճառով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետական տարբեր պաշտոններում ավելի շատ ներկայացվածություն ունենալու հնարավորություն չեն ունենում, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Ջավախքից դուրս, Վրաստանի այլ շրջաններում բնակվող հայերը, որոնք հրաշալի տրապետում են վրացերենին, նույնպես կարիերայում առաջխաղացման հնարավորություն չունեն: Մատների վրա կարելի է հաշվել այն հայերին, որոնք Վրաստանի կառավարման համակարգում պաշտոն են զբաղեցնում», -ասել է Թորոսյանը` նշելով, որ այդ հայերը նույնիսկ հակահայ քաղաքականություն են վարում:
Թորոսյանի խոսքով` Վրաստանի հայ համայնքը դեմ չէ վրացերենի խորացված ուսուցմանը: Սակայն, ըստ նրա, տվյալ պարագայում ջավախահայերին մտահոգում է այն, որ վրացերենի ուսուցումն իրականացվում է հայերենի դասաժամերի հաշվին:
«Վրացերենի խորացված ուսուցման պատրվակով Վրաստանի իշխանությունները վերջին շրջանում կտրուկ նվազեցրել են հայերենի դասաժամերի քանակը», - նշեց Թորոսյանը` ավելացնելով, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի` վերջերս Վրաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 1-ից հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի վերականգնման վարաբերյալ:
Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, թե ուրախ կլիներ, եթե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ավելի շատ ներգրավված լինեին պետական կառավարման համակարգում ու բիզնեսում: Դրա պատճառը նա համարել էր վրացերենի վատ իմացությունը, ինչը խանգարում է նրանց հաջող կարիերա անել: Նախագահը կառավարության անդամներին կոչ էր արել «որդեգրել այնպիսի կուրս, որպեսզի մինչեւ գալիք տարվա վերջը բոլոր ոչ վրացական դպրոցներում առարկաների 30 տոկոսի ուսուցումն իրականացվի վրացերենով»:
Լուրեր Հայաստանից |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
| 118
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|