ՇՈՒԿԱՆ ԱՌԱՆՑ ԳՆՈՐԴՆԵՐԻ - 23 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:34RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 23 » ՇՈՒԿԱՆ ԱՌԱՆՑ ԳՆՈՐԴՆԵՐԻ
12:58
ՇՈՒԿԱՆ ԱՌԱՆՑ ԳՆՈՐԴՆԵՐԻ
Ախալցիխեի նորաբաց ‹‹Ալֆա-մարկետ›› առեւտրական կենտրոնը, ավելացված սակագները եւ դժգոհ վաճառողները: Սպասելի է, արդյոք, մթերքների գների ավելացում, եւ ինչից են բողոքում հարմարավետ մարկետում:

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ախալցիխեի ագրարային շուկան Կոստավայի փողոցի փոխարեն գործում է Թամարաշվիլի փողոցում: Թեպետ նրա համար, որպեսզի գնորդները հարմարվեին շուկայի փոխված տեղադրավայրին, անցած 14 օրը բավարար չեղավ:
‹‹Ոչինչ չեմ վաճառում: Թեպետ ‹‹չեկի›› փողը միշտ վճարում ենք: Ոչ ոք չի գալիս եւ մինչեւ հիմա ոչինչ չեմ վաճառել››,-ասաց մրգավաճառ Մադոնա Գագնիձեն: Նորաբաց մարկետում հարմարավետ միջավայրը դուր է գալիս բանջարեղեն վաճառող Սվետլանա Օստրովսկայային: Թեպետ ասում է, որ դատարկ կանգնած է, քանի որ ‹‹հաճախորդներ›› ընդհանրապես չունի.
‹‹Առեւտուր չունենք, քաղաքի գրեթե բոլոր խանութները շուկայի մթերքներով են առեւտուր անում: Ասում են, խանութներում միրգ-բանջարեղենի վաճառքն արգելվելու է: Եթե այդպես լինի, գուցե հետո գնորդներ ունենանք››:

Գնորդների սակավությունից են բողոքում նաեւ գյուղացիներն ու մեծածախս վաճառողները: ‹‹Գինն էլ չեն հարցնում, վաճառքի մասին էլ չեմ խոսում,-ասաց Ադիգենիի մունիցիպալիտետի Ուդե գյուղի բնակիչ Մարինե Մերաբիշվիլին, որը վաճառքի համար գյուղից բերել է պանիր, կարտոֆիլ եւ սերկեւիլ. -Գոնե մեկը գա, ինչ-որ բան գնեն: Պանիրը, որը վեցով ենք վաճառում, հինգով էլ կտամ››:
Նույն կերպ է մտածում նաեւ մեծածախ վաճառող Յուրի Մուրադյանը: Նա ասաց, եթե այսպես շարունակվի, մթերքն երի գները կավելանան. ‹‹ Վ ա ճ ա ռ ե ս - չ վ ա ճ ա ռ ե ս, միեւնույն է, օրական վեց լարի մուծելու ես: Հետո էլ ասում են, որ սակագները կրկին ավելացվելու են: Չէ որ մի բան էլ մեզ պետք է մնա››:

Նույնն ասացին նաեւ մսի բաժանմունքում: ‹‹Հարմարություններ կան, սակայն սակագինը բարձր է: Հին շուկայում մեկ կիլոգրամ մսի համար մուծում էինք 20 թեթրի եւ դա էլ այն ժամանակ, երբ վաճառում էինք: Այստեղ նշանակություն չունի, օրական պետք է մուծել 10 լարի,-ասաց մսավաճառ Դավիթ Ճանկվետաձեն եւ հավելեց, որ հին շուկայի  համեմատությամբ, մարկետում հարմար է, կան սառնարաններ եւ մաքրություն, սակայն եթե գները չավելացվեն, առավել եւս գնորդների սակավության պայմաններում, մոտ ժամանակներում սակագինն էլ մուծել չեն կարողանա:

Վաճառասեղանների մոտ գնորդների սակավությունը չի նկատում ‹‹Ալֆա մարկետ›› առեւտրական կենտրոնի աշխատակից Նուգզար Մերաբիշվիլին. ‹‹Նույն քանակությամբ մարդիկ են գալիս, ինչպես դա հին շուկայում էր: Հաճախ գյուղերից ժամանածները վաճառքի համար մթերքները կրկին վերին շուկա են տանում, սակայն հիմա բոլորն այստեղ են բերում: Նրանք դրսում առեւտուր անելու փորձեր են կատարում: Այդ պատճառով հաճախ ես եմ մթերքները տեղափոխում մարկետ››: Նրա խոսքերով, ինչպես գնորդների քանակությունը, մարկետում անփոփոխ է նաեւ սակագնի մեծությունը.

‹‹Սահմանված սակագինը ներբերվել է հին շուկայից: Թեպետ, այնտեղ վաճառասեղանի համար սահմանված գումարի հետ միասին, կային մանր հարկեր, իսկ այստեղ այդպես չէ, յուրաքանչյուր թեթրին մուծում են գանձարկղային սարքի միջոցով››:
Մերաբիշվիլու պարզաբանմամբ, մարկետում մեկ քառակուսի մետրի արժեքը օրական երկու լարի է, իսկ մեծածախ առեւտրականների համար  վեց լարի. ‹‹Մի փոքր տարբերվում է մսի բաժնում: Մուծում են 10 լարի: Թեպետ դրա մեջ նախատեսվում է նաեւ սառն արանի արժեքը, լաբորատորի այի սպասարկումը եւ կշռելու գինը››:

Սակագնի պահպանման հարցում ‹‹Ալֆա-մարկետի›› աշխատակցի հետ համամիտ  չէ մանրավաճառ Հեղինե Պետրոսյանը: Նա ասաց, որ հին շուկայում կրկնակի տարածք էր զբաղեցնում եւ կրկնակի քիչ էր վճարում. ‹‹Այնտեղ մինչեւ ժամը յոթն էլ առեւտուր էինք անում, իսկ այստեղ ժամը երկուսից հետո ոչ մեկը չի մտնում››:

Առեւտրական կենտրոնի վարչության պնդումների դեմ է հանդես գալիս նաեւ Ուդեի բնակիչ Մարինե Մերաբիշվիլին: Նրա խոսքերով, ներքին շուկայում գյուղացիներին հաճախ պարտադրում էին մուծել մեկ լարի, իսկ այստեղ երկու լարի են մուծում: Թեպետ, նրա խոսքերով, այստեղ մաքրություն է եւ ավելի լավ միջավայր. ‹‹Այնտեղ երբեմն դուրս էին անում, երբեմն ստիպում էին շուկայում առեւտուր անել, տեղ չկար:

Իսկ նոր շուկայում տեղը բոլորին բավականացնում է››: Չորս լարիով թանկացել է սակագինը նաեւ մեծածախ վաճառողների համար: ‹‹Հին շուկայում վճարում էինք երկու լարի, իսկ այստեղ վեց լարի››,-ասաց Մուրադյանը:
Վաճառասեղանի արժեքը ավելացվել է նաեւ Սվետլանա Օստրովսկայայի համար. ‹‹Մինչ այդ մեկուկես մետրի համար երկու լարի էի մուծում, իսկ հիմա երկու լարին մուծում եմ մեկ մետրի համար: Եթե գնորդներ լինեն, ապա վաճառելու հարցում չէի դժվարանա, սակայն հիմա երկու լարի վճարելը շատ դժվար է››:

‹‹Ալֆա-մարկետում›› տեղադրված խանութների համար տարածքի սակագինը եռակի ավելի է: Առեւտրական կենտրոնում մեկ քառակուսի մետրի վարձն ամսական կազմում է 20-25 լարի:
‹‹Տարբերությունը եռապատիկն է: Գնորդների երրոր դ մասն էլ չի գալիս: Գուցե տեսականին ավելացնենք, ավելի աշխատենք: Այլապես, եթե գներն ավելացնենք, հիմ չեն գնում, իսկ հետո էլ ով կմոտենա››,-հարցադրում է երշիկեղենի խանութի մենեջեր Ռամազ Անանիաշվիլին:

Ինչպես գնորդների քանակության հարցում, խանութների գներն էլ Նուգզար երաբիշվիլին նորմալ է համարում.
‹‹Եթե այդպես չլիներ, ապա տարածքի 90 տոկոսը հիմա վարձակալված չէինք ունենա: Հիմա էլ վարձակալողները գալիս են››: Տնտեսագետ Գիորգի Բուցխրիկիձեն գտնում է, որ նրանք, ովքեր բացեցին այս շուկան, պետք է լրջորեն մտածեն: Հակառակ դեպքում սպառողներին կկորցնեն.

‹‹Առաջին փուլում պետք է զիջել, թեկուզ մնան առանց շահույթի եւ հարկերից ազատեն վաճառողներին: Նկատ ունեմ մի քանի ամիսը, այսինքն մինչ այն, մինչեւ բնակչությունը հարմարվի շուկային եւ վաճառողների մոտ գնորդներ հայտնվեն››:
Նրա խոսքերով, նորաբաց շատ շուկաներ վաճառողներին ազատում են հարկերից. ‹‹Սակայն հիմա, ըստ երեւույթին, մեծ ծախսեր ունեն, կամ առկա է մեկ այլ հանգամանք: Փորձնական առումով սահմանել են մի սակագին եւ կհետեւեն, թե որքանով է ընդունելի առկա սակագինը վաճառողների համար: Եթե դա այդպես չէ, ապա հաշվի առնելով գնորդների սակավությունը, սակագներն իրոք բարձր են››:

Բուցխրիկիձեն գտնում է, որ առեւտրական կենտրոնում գնորդների թիվը կավելանա. ‹‹Այդպես էր նաեւ յոթ տարի առաջ Բորժոմիի նորաբաց շուկայում, սակայն հիմա այնտեղ առեւտուր անելիս մարդիկ հերթ են կանգնում գնորդների մեծ քանակության պատճառով››:
Ինչ վերաբերում է խանութներում միրգ-բանջարեղենի վաճառքի արգելմանը, ապա նրա հայտարարությամբ, դրա իրավունքը ոչ մեկը չունի. ‹‹Ինչ էլ պատահի, գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկն ինչպես եղել է, այնպես էլ կմնա: Կայուն սպառողները միշտ կգան շուկա››:

Բուցխրիկիձեի հայտարարությամբ, շուկան գնորդներ կունենա թեկուզ այն պատճ առով, որ Ախալցիխեն հանգուցային քաղաք է: Այստեղ, մյուս մունիցիպալիտետների մարդկանց հետ միասին, լինում են նաեւ Թուրքիայից եւ Հայաստանից ժամանած ուղեւ որները:
Ինչ վերաբերում է բարձր սակագների պատճառով մթերքների թանկացմանը, ապա տնտեսագետի պարզաբանմամբ, դա հնարավոր է: Սակայն դա կլինի շատ կարճ ժամանակով. ‹‹Եթե մթերքները թանկացնես, սակայն պահանջարկ չունենաս, մթերքը ժամանակին չվաճառես, այն կփչանա: Ստիպված կլինես գներն իջեցնել: Երբ գնորդները քիչ են եւ գնողականությունը ցածր է, գները նվազում են: Գինն այն ժամանակ է ավելացվում, երբ մթերքների պակասորդ է, գնորդների թիվն էլ մեծ է››:

Ներկա դրությամբ շուկայում գները պահպանվում են: Դեռեւս պահպանվում են նաեւ սահմանված սակագները: Կթանկանան, արդյոք, մթերքները կամ որքանով է մարկետի սեփականատերերի փորձարկումների կապակցությամբ Բուցխրիկիձեի ենթադրությունը համապատասխանում իրականությանը, ցույց կտա ապագան, իսկ մինչ այդ պետք է հուսալ, որ նորաբաց առեւտրի կենտրոնում գնորդների թիվը կավելանա:



ԹԱՄՈՒՆԱ ՈՒՉԻՁԵ,                                                                                                                                                                         ԱԽԱԼՑԽԱ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 102 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно