ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԱԾ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ - 6 Февраля 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:34RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Փետրվար » 6 » ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԱԾ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
20:54
ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԱԾ ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ
Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ հետաքննություն է սկսել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարի դեմ դատական վարույթ է սկսվել այն բանից հետո, երբ նա Դավոսի տնտեսական համաժողովից վերադառնալու ժամանակ Ցյուրիխում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանություն չի եղել։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվեյգը հաստատել է, որ թուրք նախարարի դեմ հետաքննություն է սկսվել՝ շեշտելով, որ այն ընթանում է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ կետի հիման վրա։ Դատախազը նշել է, թե իրենք թեման լուրջ են համարել եւ ուսումնասիրում են, թե արդյոք թուրք նախարարը հերքե՞լ է Հայոց ցեղասպանությունը, թե՝ ոչ։

Նշենք, որ Էգեմեն Բաղըշը Ցյուրիխում ասել էր, թե ինքը Ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցանք համարող երկրում էլ կարող է ասել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։ «Ես այսօր Շվեյցարիայում հայտարարում եմ, որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չեն: Թող գան ու ինձ ձերբակալեն։ Այդ օրենքները թղթի մի կտորից այն կողմ չեն անցնում»,-ասել էր Բաղըշը։
Բաժին: news.am | 57 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно