ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԱՍՏԾՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ - 6 Января 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:37RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2011  »
IIIIIIIVVVIVII
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունվար » 6 » ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԱՍՏԾՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ
10:18
ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐ ԱՍՏԾՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ
 

Սուրբ և [զուգա]հավասար Երրորդության երեք Անձինք Մի Աստվածություն են, Մի Էություն, Մի իսկություն, Մի անձնիշխան կամք. մի է թագավորությունը, մի է արքայությունը, մի է տերությունը, մի է իշխանությունը, մի է փառավորությունը, մի է բնությունը, մի է հավասարությունը, մի է սրբությունը, մի է կամքը, մի է խորհուրդը, մի է փառքը, մի է պատիվը. մի հույս, մի սեր, մի հավատ։ Մեծ է, հզոր, կարող, ամեն բանից վեր, անեղ, անանց, անսկիզբ, անվախճան, անվերջ, անհաս, անտես, անքնին, ոչ մի բանի կարիք չունի և ոչ մի բան չի ցանկանում։ Բոլորի Հայրն է, բոլորին Սիրողը, բոլորին Գթացողը, բոլորին Նախախնամողը, բոլորին Լսողը, ամենապարգև է, ամենահաս, ամենատես, ամեն բան գիտի, բոլորի Փրկիչն է, բոլորին Ապրեցնողը։ Որ միայն ակնարկելով՝ դարմանում է բոլոր արարածներին՝ երկնաւոր և երկրավոր, երևացող և աներևույթ, շեներում և անապատներում. երևացող և աներևույթ, երկնավոր և երկրավոր բոլոր արարածներից Նրան փառք հավիտյանս։
    Միածին Խոսքը, Հոր կամքով երկիր գալով, սուրբ Կույսից մարմին առավ, չարչարվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և նստեց Հոր աջ կողմում։ Դարձյալ պիտի գա՝ դատելու ողջերին ու մեռածներին։ Ով էությամբ անմայր և տեսչությամբ անհայր էր, եկավ փրկելու արարածներիս։ Անհնարին է, որ Աստված չարչարվեր, անհնարին է, որ Աստված մեռներ. Է Աստված եկավ, մարդ եղավ, մեռավ և փրկեց արարածներիս։ Այլ ոք Նրա նման Արարիչ, Փրկիչ և Ապրեցնող չեղավ, չկա և չի լինելու, այլ միայն Մեկը՝ Միածինը՝ Կույսից ծնված, մարդացած Աստված։ Մարդկանցից շատերը ճանաչեցին Աստծուն, տեսան Աստծուն, խոսեցին Աստծու հետ, բայց նրանք բնությամբ մարդիկ են անվանվում, այլ ոչ թե Աստված։ Ոմանք մարմնով երկինք ելան, սակայն այնտեղ էլ նրանք բնությամբ մարդիկ են կամ հրեշտակներ, այլ ոչ թե Աստված։ Նույն օրինակով էլ Աստծու Խոսքը երկիր եկավ, մարդ եղավ, մարդու պես մեռավ, բայց էությամբ Աստված է կոչվում, ոչ թե մարդ, տեսչությամբ՝ մարդացած Աստված, այլ ոչ թե Աստվածացած մարդ։ Մարդ երկնքում և երկրում՝ նույն Ինքը միացած, միավորված մարմնով և Աստվածությամբ, սուրբ Կույսից Հոր կամքով ծնված Խոսք և Միտք. սկզբում Հոր կամքով Նա ստեղծեց ամեն բան, իսկ վերջում երևաց մարդկանց՝ որպես Տեր և Տեսուչ երկնքում և երկրի վրա։ Նա, ով առաջ էր հավիտյաններից, վերջում իջավ երկիր՝ մարդկանց կյանքի և փրկության համար. [եղավ] միջնորդ Աստծու [և մարդկանց միջև] և աշխարհի [փրկության] երաշխավոր, Հորը պատարագ և մարդկանց փրկություն, աշխարհի զատիկ, տիեզերքի տոն, մարդկանց հովիվ և պահապան թշնամիներից, կյանք տվող և հարության ավետավոր, կյանքի հաջողիչ և արքայության առիթ, աշխարհի Խաղաղարար և խավարածների լուսատու, կյանք տվող, և պարգևներ բաշխող, արդարների փառք, մեղավորների փրկություն և մեռածների հույս. Նրան փառք հավիտյանս. ամեն։

 ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
Աշխարհաբարի վերածեց Մարթա Արաբյանը
Lusamut.net
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 283 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно