|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հունվար » 14 » ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
20:05 ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՆՇՎԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ |
Այս տարի Ս. Հարության տոնը համընկել է Մեծ Եղեռնի նահատակների հիշատակի օրվա հետ և կնշվի ապրիլի 24-ին։ Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից։
«Հարության տոնը հաղթանակն է ողջ մարդկության՝ ընդդեմ չարիքի, հաղթանակն է Աստծո` ընդդեմ մահվան։ Հարության հույսով վերընձյուղվում է մեր մեջ կյանքի հավիտենականությունը: Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը, թե լատին, թե հույն, թե Հայ Առաքելական եկեղեցին Ս. Հարության տոնը միևնույն օրն է նշում: Կարծես մարտահրավեր է նետվում անարգ թշնամուն, թե «Մահը կուլ գնաց հաղթության: Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը: Ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը» (Կորնթ. 15:54-55):
Աստվածային նախախնամությամբ, կարծես թե, բոլոր ազգերը աղոթքի ձայն կբարձրացնեն ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հոգիների փրկության համար»,- նշվում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի տարածած հաղորդագրությունում։
Tert.am |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 310
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|