ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ - 19 Февраля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:38RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Փետրվար 2011  »
IIIIIIIVVVIVII
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Փետրվար » 19 » ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ
20:03
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐ
Ամեն տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաջավորաց պահքից հետո նշում է Քրիստոսի անպարտելի նահատակ Սբ. Սարգիս զորավարի հիշատակը: Ըստ վարքագրական աղբյուրների՝ Սբ. Սարգիսը կապադովկյան Կեսարիա քաղաքից էր՝ ժամանակակիցը Մեծն Կոստանդիանոսի և հայոց Տրդատ թագավորի:
Սագիս զորավարը, զարդարված լինելով Սբ. Հոգու յոթնարփյան շնորհներով, իր աղոթասիրության, խոնարհության և արիության շնորհիվ պատերազմների ժամանակ միշտ հաղթանակ էր տանում: Սուրբը օգնում էր բոլոր կարիքավորներին, որի համար շարականագիրը նրան անվանել է «երագահաս»՝ բոլորին արագ օգնության հասնող: Նրա բարի համբավն այնքան էր տարածվել, որ Կոստանդիանոս կայսրը, ի վարձատրումն վերջինիս հայրենի երկրին բերած ծառայությունների, արժանացնում է ստրատեգի աստիճանի:
    361 թ. հռոմեական կայսր է դառնում Հուլիանոս Ուրացողը, որն սկսում է հալածել քրիստոնյաներին: Սբ. Սարգիսն աստվածային նախախնամությամբ իր միամորիկ որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան և ճոխ ընդունելություն գտնում հայոց Տիրան արքայից, ապա անցնում է հարևան Պարսկաստան՝ Շապուհ արքայի մոտ: Այստեղ էլ սուրբին Աստված բազում հաղթանակներ է պարգևում: Շատեր նրա խոսքերին ունկնդիր դարձի են գալիս և մկրտվում: Այդ ժամանակ ոմանք չարի դրդմամբ չարախոսում են Շապուհ արքայի առաջ սրբի մասին՝ ասելով, թե նա ապստամբել է արքայի դեմ՝ քարոզելով Աստծո խոսքը: Հայր և որդի գնում են արքունիք՝ Շապուհին ներկայանալու: Վերջինս կուռքերի տոնին մի տոնախմբություն է կազմակերպում՝ կարգադրելով, որ Սբ. Սարգիսն ու իր որդի Մարտիրոսը զոհ մատուցեն չաստվածներին ու խունկ ծխեն նրանց առաջ: Սակայն Սբ. Սարգիսն ու իր որդին հավատարիմ են մնում իրենց Աստծուն: Բազում տանջանքներից հետո նրանք և 14 զինվորներ նահատակվում են 363 թ. հունվարի 31-ին: Ըստ ավանդության՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցը հետագայում սրբի մարմինը տեղափոխում է Հայաստան՝ Աշտարակի շրջանի Կարբի գյուղը, ուր և եկեղեցի է կառուցում նրա անունով:
    Երանելի Սբ. Սարգիս զորավարը ժողովրդի ամենասիրված սուրբերից է։ Նրա անվան հետ կապվում են բազմաթիվ հրաշքներ ու ժողովրդական սովորություններ:
    Արդեն մի քանի տարի է, ինչ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր: Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթք բարձրացնում առ Աստված, հայցում սրբի բարեխոսությունը՝ մասնակցելով Սբ. Պատարագին և երիտասարդների օրհնության հատուկ կարգի:




Lusamut.net
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 258 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно