ՍԽՎԻԼԻՍԻ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՌՈՄԻՑ ՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐԵՆՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ - 26 Февраля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:39RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Փետրվար 2011  »
IIIIIIIVVVIVII
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Փետրվար » 26 » ՍԽՎԻԼԻՍԻ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՌՈՄԻՑ ՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐԵՆՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ
20:52
ՍԽՎԻԼԻՍԻ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՌՈՄԻՑ ՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐԵՆՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ
Հերթական նամակով ուզում ենք դիմել մեր քրիստոնյա ժողովրդին կաթոլիկ եկեղեցու հակաքրիստոնյա կեցվածքի խնդրով: Մենք` Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի  Սխվիլիսի (Սուխլիս) գյուղի բնակիչներս, երկար տարիներ շփվելով Հռոմի  դրածո վարդապետների հետ, որոնք հովվել են մեր գյուղում, տեսել ենք նրանց հակահայկական գործունեությունը:

Նրանցից թե’ ազգությամբ հայերը և թե’ օտարները մշտապես հայտարարել են, թե իրենք ազգ չեն  ճանաչում, և դրա հետ մեկտեղ եկեղեցում իրենց կրոնավորին վայել չեն պահում, պատեհ-անպատեհ անպատվում են մարդկանց, չեն պահում մարդկանց հաղորդվելու գաղտնիության խորհուրդը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին անվանում են «հրձված»:

Մի անգամ Հռոմի Պապի դեսպան Գուջեռոտիի հետ հանդիպման ժամանակ, երբ մենք ասացինք, որ այսպես շարունակվելու դեպքում կդիմենք Հայ առաքելական եկեղեցուն, ասաց, «Ուզում եք մուսուլման դարձեք»: Այն հարցին, թե արդյոք Հռոմի Պապն էլ է այդպես մտածո՞ւմ, ասաց` այո:

Այսպիսով, ստացվում է, որ նրանց չի հետաքրքրում ոչ քրիստոնեության գաղափարը, ոչ էլ Հայր Աստվածը, այլ միայն կաթոլիկությունը, այլապես ինչու պետք է այդքան թշնամական դիրք բռնեն քույր եկեղեցու նկատմամբ:

Տեսնելով ու զգալով այս ամենը` մենք` սուխլիսցիներս, պահանջում ենք, որպեսզի գյուղ վերադարձնեն Մխիթարյան Միաբանության վարդապետ տեր  Գրիգոր  Միքայելյանին:  Նա  մեզ  մոտ հովվել  է  չորս  տարի: Տեսնելով նրա մարդասիրությունը, վերաբերմունքը  մեծի  ու  փոքրի  նկատմամբ,   ազգին  ու  Աստծուն  ծառայելու նրա  կամքը`  մենք  նրանից բացի  էլ  ոչ  ոքի  չենք ուզում  տեսնել  որպես մեր  հոգևոր  հովիվ: 

Նաև հետաքրքիր  է  Մխիթարյան Միաբանության Աբբահոր և Հայաստանում  նրանց թեմի  առաջնորդ  Հայր  Սերոբի  որդեգրած դիրքը: Նրանց հետ խոսակցության ժամանակ,  զգացվում  է   նրանց վախը  Հռոմի  նկատմամբ: Նրանք համակերպվել  են  իրենց   ստրկական  վիճակի  հետ  և  չեն մտածում, որ  դավաճանում  են  Մխիթարյանների  ուխտին:
    
Ախալցխայի շրջանի Սխվիլիսի գյուղի Եկեղեցու խորհուրդ
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 275 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно