ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԽԱՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ - 28 Января 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Հինգշաբթի, 23.02.2012, 00:15RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 352
Օրացույց
«  Հունվար 2012  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Հունվար » 28 » ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԽԱՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21:08
ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԽԱՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
 
Հարուստ և աննկարագրելի  երևակայությամբ,  գունային  անկրկնելի  համադրությամբ,  բովանդակային  խոր  ներթափանցումով  ստեղծված շուրջ վեց  տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև  քանդակագործական  աշխատանքներ   հունվարի 27-ին հյուրընկալվել  էին  Թբիլիսիի  Հայ  արվեստի Տան Գալուստ Գյուլբենկյան սրահի  պատերի  ներսում: Թբիլիսահայ  տաղանդավոր  գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան  Խաչատուրովի) ետմահու  անհատական  ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից  գործող «Հայարտուն»  մշակույթի կենտրոնը և  Վրաստանի  հայ  նկարիչների միությունը,  նվիրված  էր  հեղինակի  մահվան տարելիցին:

Յուղաներկ ու  մատիտանկար,  քանդակագործական ու   դիզայներական ոճի  տարբեր  կտավներով  հառնեց  Թբիլիսիի արվեստասեր  հասարակայնության  առջև  տաղանդաշատ Ժան Խաչ արվեստագետը՝ ներկայանալով որպես կյանքի  Աստվածային  սկզբի գաղափարախոս, որ ունի միայն և միայն  մեկ  բովանդակություն՝ Սիրո վեհությունը՝ հավատքի  զորության, բարու և  լույսի անմահության հետ միասին:

Ցուցահանդեսի  պաշտոնական բացմանը  ներկա  էին  գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը,  Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար  Վահագն  Աֆյանը, հասարակական գործիչներ  Ալեքսանդր  Ութմազյանը, Նելսոն Պետրոսյանը, Ռաֆայել  Աղաջանյանը, Ժան Խաչի հարազատները, թբիլիսյան   արվեստասեր  հասարակայնության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք:  Ելույթ ունեցողները՝ արվեստաբան Էդուարդ  Մեսրոպյանը, Վրաստանի  հայ  նկարիչների  միության  նախագահ  Մերուժան  Շահումյանը, նկարիչ  Ջովանի  Վեփխվաձեն, նկարչի եղբոր թոռ Լևոն Խաչատուրովը  և  մյուսները,     մեծ նկարչի  կենսափիլիսոփայության հավատամք անվանեցին  արդարությունը և պայքարը  հանուն արդարության: Ըստ նրանց՝ Ժան Խաչ  նկարչի  երազանքը՝  միայն ստեղծագործելն էր,  քանզի արարելը դա  երկունք է  ու  հոգեվարք,  որից  միշտ  էլ  ծնվում են  իսկական բարձրարժեք  գործեր, դառնալով  կերտողի  հոգեզավակը:
 Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցու  Վիրահայոց Թեմի Առաջնորդ  Գերաշնորհ  Տեր Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը, խոսելով Ժան Խաչի մասին՝ նրան  կոչեց  Աստվածային  մեծ  սիրով    բարու և լույսի  ջատագով, որը կնոջը պատկերում էր  որպես   գեղեցկության ստեղծարար  աղբյուր,  որպես աշխարհի  սնուցող: Խորհուրդն  ու  խորհրդանիշը   Ժան Խաչի  համար  միշտ էլ եղել  են առաջնային, դառնալով  կամուրջ մարմնական կյանքի և  Աստվածային հավերժության միջև:

-    Ժան Խաչ նկարիչը,  ներկապնակի  վրա  արտահայտվելու  ուրույն  կառուցվածքով  ու  կոմպոզիցիայով  հանդերձ,  յուրահատուկ էր նաև  իր  փիլիսոփայությամբ, իր  աշխարհընկալմամբ,  իր  գաղափարախոսությամբ: Այդ  բազմակողմանի  զարգացած մարդը, որը ամեն ինչի  նկատմամբ ուներ իր  տեսակետն ու մոտեցումը,  ստեղծում էր  իր  խորհրդանիշը,   որը  հասկանալու  համար նախ և առաջ  պետք էր  հասկանալ  Ժան  Խաչ  մեծատառով Մարդուն, -հավելեց  Սրբազան Հայրը:  

Ընդամենը վեց տասնամյակ ապրած   նկարիչն իր  ստեղծագործական աշխարհի   անկրկնելիությամբ,  մտքի խորությամբ,  փիլիսոփայական   գաղափարներով հայտնի էր   սոսկ  իր  մտերիմների,  ծանոթ-բարեկամների շրջապատում, քանզի  իր  հարուստ  ստեղծագործական աշխարհով   հասարակությանը  ներկայացել էր լոկ  մեկ անհատական ցուցահանդեսով, այն էլ    իր  շնորհաշատ  վրձնով  կերտած սոսկ  20 աշխատանքով: Ուստի  եզակի էր  առիթը՝ մոտիկից  տեսնելու  և  հիանալու,  նաև  զարմանալու, նաև  ոգեկոչելու  նկարչի  անզուգական մեծությունն  ու տաղանդը: Ու  եկել էին նրա  արվեստի  երկրպագուները, նրան  ճանաչողներն  ու  չճանաչողները, եկել էին իրենց  հարգանքն  ու  խոնարհումը  բերելու  վաղամեռիկ նկարչի  մեծության  առջև: Եվ  զարմանալի  չէ, որ  ցուցահանդեսի  առաջին օրը   վերածվեց   իսկական  անշլագի: Ցուցահանդեսը  կշարունակվի  մինչև  հունվարի 30 -ը :

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 27 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно