|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԿՐԹՎԵԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ. ԾՆՈՂՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
14:13 ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԿՐԹՎԵԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ. ԾՆՈՂՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ |
Թբիլիսիի թիվ 103 դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողները բողոքում են, որ այդ դպրոցում խախտվում է ազգային փոքրամասնությունների` ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների հայերեն լեզվով կրթություն ստանալու իրավունքը:
Այս կապակցությամբ, ծնողները բաց նամակով դիմել են Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինին, հաղորդում է Վրաստանի Հայ Համայնքի մամուլի ծառայությունը:Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.«Թբիլիսիի թիվ 103 դպրոցի 3-րդ դասարանցիների ծնողների բաց նամակը Վրաստանի Կրթության եւ Գիտության Նախարար պարոն Դ. Շաշկինին:2010 թվականից, մեր երեխաները, ովքեր սովորում էին Թբիլիսիի թիվ 110 դպրոցի հայալեզու եւ ռուսալեզու բաժիններում, դրանց փակման պատճառով իրենց ուսումը շարունակեցին թիվ 103 դպրոցում:
Չնայած այս դպրոցում հայալեզու բաժնի առկայությանը, մեր երեխաներին չտրվեց մայրենի լեզվով շարունակել սովորելու հնարավորությունը, եւ մեր երեխաներին տեղավորեցին մեզ համար օտար` ռուսալեզու բաժին, ինչով խախտվեցին մեր սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: 2011թվականի հուլիսի 1-ին, թիվ 103 դպրոցի տնօրեն Նանա Շենգելիձեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ծնողական ժողով, որի ժամանակ 3-րդ դասարանցիների ծնողներիս հայտարարվեց, որ գալիք ուսումնական տարուց սկսած կդադարեցվի ռուսական բաժնի գոյությունը: Այս հանգամանքը մեզ հույս ներշնչեց, որ ելնելով Վրաստանի Սահմանադրությունից եւ միջազգային իրավունքի նորմերից, մեր երեխաներին հնարավորություն կտրվի միջնակարգ կրթությունը ստանալ մայրենի` հայոց լեզվով:Բայց, ցավոք սրտի, նույն ժողովի ժամանակ, դպրոցի տնօրենը առանց որեւէ բացատրության` խախտելով Վրաստանի բարձրագույն օրենքը, ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները կարգավորող միջազգային նորմերը հայտարարեց, որ հայալեզու 3-րդ դասարանը չի բացվի. Չնայած նրան, որ դպրոցում գործում են մնացած բոլոր դասարանները.
Ինչպես նաեւ հավաքի ընթացքում մեք ենթարկվեցինք հոգեբանական ճնշման այն նպատակով, որ մեր երեխաներին տանենք վրացալեզու բաժին:Խնդրում ենք բավարարել մեր օրինական պահանջը, դառնալ մեր` որպես երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության երաշխավորը, եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքի համաձայն ապահովել մեր երեխաների մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը Թբիլիսիի 103 հանրային դպրոցի հայալեզու բաժնում»: |
|
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
| 111
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|