ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ - 12 Февраля 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:42RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Փետրվար » 12 » ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ
20:24
ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԵՏ
«Օտարալեզու, բայց ոչ օտար  հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի  «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում  փետրվարի 11-ին կայացած  գրական երեկոն,  որ ՀՀ  դեսպանության  աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի  հայ  գրողների «Վերնատուն» միությունը,   «Կամուրջ»գրական մշակութային  կազմակերպությունը:  Հայ  ընթերցասեր  հասարակայնությանը ներկայացան   օտարալեզու  ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով),  Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, մի քանի գրքերի  հեղինակներ  Միքայել Անանովը,Մարինա Կիրակոսյան -Մոսեսովան, որոնց  գործերը վաղուց  դուրս են  եկել  Վրաստանի սահմաններից ու  վայելում են  ինչպես  վիրահայ, այնպես էլ մայր  հայրենիքի ու  նրա  սահմաններից դուրս գտնվող  ընթերցողների  հետաքրքությունը: 

       Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  Վիրահայոց  Թեմի Առաջնորդ  գերաշնորհ Տեր Վազգեն  եպիսկոպոս  Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր  Վան Բայբուրթյանը,Վրաստանի հայ  գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» գրական մշակութային տարեգրքի  խմբագիր Անահիտ Բոստանջյանը, նկարիչ  Ջիովաննի  Վեփխվաձեն,  վիրահայ  ստեղծագործողներ  եւ  մտավորականության  ներկայացուցիչներ:

       Բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ  Բոստանջյանի  ներկայացմամբ,   օտար լեզվով ստեղծագործող  մեր  հայրենակիցները  խոսեցին   հայկական  թեմայով  գրելու  այն ճակատագրական  առիթների մասին,  որոնք դարձել են հետագայում  հայ  մարդուն  իսկական հայի  կերպարով  կերտելու,  Կոմիտասի  հոգու ցավն ու  վիշտը    արտահայտելու,  Արցախյան  շարժումով հպարտանալու  եւ  Շուշիի  հաղթանակը գովերգելու,  Հայաստանում  քրիստոնեության  հաստատման  1700-ամյակին նվիրված ձոն գրելու հոգու պահանջ: 

       Վրաստանի հայ  գրողների «Վերնատուն»  միության նախագահ  Ժորա  Սնխչյանը  կոչ արեց  նրանց,   հաղթահարելով  անհաղթահարելին՝ ձգտել   ստեղծագործելու   մեսրոպատառ  հայերենով:

        Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  Վիրահայոց  Թեմի Առաջնորդ  տեր Վազգեն եպիսկոպոս  Միրզախանյանը, օրհնության խոսք ուղղելով  հայ օտարալեզու  ստեղծագործողներին՝ ոգեշնչեց  մեր մեծերի  պատմությունը,  նրանց  ստեղծած գրականությունը   դարձնել նաեւ  նոր  սերնդի  սեփականությունը, իսկ նման  հանդիպումները,   անշուշտ,  կնպաստեն  հայ  կրթելու, հայեցի  դաստիարակելու  ազգանվեր գործին: 

          Հանդիպման  ընթացքում  հնչեցին  հատվածներ  հայ օտարալեզու  գրողների ստեղծագործություններից:Երեկոն  համեմված էր երաժշտական կատարումներով:

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 79 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно