ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ 325 ՄԼՆ ԴՐԱՄ Է - 16 Января 2012 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:42RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2012  »
IIIIIIIVVVIVII
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2012 » Հունվար » 16 » ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ 325 ՄԼՆ ԴՐԱՄ Է
20:30
ԹԲԻԼԻՍԻԻ ՍԲ. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ 325 ՄԼՆ ԴՐԱՄ Է
ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներից և բնագավառին առնչվող մասնագետներից կազմված աշխատանքային խումբը (թվով 5 մարդ), ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանի գլխավորությամբ, 2012 թ. հունվարի 11-13-ը աշխատանքային այցով եղել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ տեղում ծանոթանալու 1701 թ. կառուցված Սբ. Նշան եկեղեցում պատահարի՝ հրդեհի վերացումից հետո ստեղծված իրավիճակին, ուսումնասիրելու հուշարձանի պահպանվածությունը, վրաց գործընկերների, մասնագետների հետ քննարկելու հուշարձանի հետագա պահպանության, վերականգնման նպատակով իրականացվելիք աշխատանքային ծրագրերը:

ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական հանձնախումբը տեղեկացնում է, որ հուշարձանի տարածքում հայկական կողմի համապատասխան մասնագետների կատարած դիտարկումների արդյունքում պարզվել է, որ եկեղեցին եղել է հոսանքազրկված, այդտեղ չեն պահվել հրդեհավտանգ, գոլորշագազանման և նման կարգի այլ նյութեր: Եկեղեցու ներսում մոխրացած, կիսաայրված թղթե զանգվածի միջին շերտերում ընթացել է այրում, որն ուղեկցվել է ինտենսիվ ծխագոյացմամբ:

Այրման և դրան ուղեկցող ծխագոյացման առավել հավանական պատճառ կարող էր լինել անչափահասների կողմից հրատեխնիկական միջոցների (բենգալյան կրակ, հրավառության միջոցներ և այլն) անզգույշ օգտագործումը:

Ծխագոյացումը և ծխապատումը վերացնելու նպատակով հրշեջների օգտագործած ջրի պատճառով՝ հարավարևելյան սյան շրջանում տեղի են ունեցել որոշակի նստվածքային երևույթներ, որոնց պատճառով այդ սյունը, որը ունեցել է հորիզոնական տարանցիկ ճաք և եղել վթարային վիճակում, 2012 թ. հունվարի 9-ին փլուզվել է:

Վրաց մասնագետների հետ Սբ. Նշան եկեղեցի կատարած այցելությունից հետո՝ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Վաչեշվիլու, մասնագիտական բաժինների պետերի, Սբ. Նշան եկեղեցու վերականգնման, ամրակայման նախագծի հեղինակ, վերականգնող-ճարտարապետ Մեհրաբ Բոչոիձեի մասնակցությամբ կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ, վրաց մասնագետները ներկայացրել են հուշարձանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու 2011 թ. կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերը: Հուշարձանի վերականգնման նախահաշվային արժեքը, համաձայն ներկայացված փաթեթի, կազմել է շուրջ 1,4 մլն լարի (325 մլն դրամ):

Կայացած քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ըստ որոնց՝

1. հուշարձանի հետագա անվտանգ պահպանության, ինչպես նաև եկեղեցու տարածքում (ներսում) հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով հուշարձանի տարածքից առաջնահերթ կհեռացվեն և կմաքրվեն մոխրացած, կիսաայրված թղթի զանգվածը, որի հաստությունն առանձին տեղերում հասնում է մինչև 0.5 մետրի,

2. կիրականացվեն հուշարձանի բուն տարածք (ներսը) ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ. մասնավորապես, կփակվեն եկեղեցու պատուհաններն ու դռները,

3. առաջնահերթ կիրականացվեն հուշարձանի փլված հարավարևելյան սյան վերականգնման աշխատանքները, որոնցին անմիջական կմասնակցեն ու մասնագիտորեն կաջակցեն հայաստանյան մասնագետները,

4. Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը պետական բյուջեից 2012 թ. հատկացվելիք ֆինանսական միջոցների ճշգրտումից և հաստատումից հետո հայկական կողմի հետ կքննարկվեն նաև հուշարձանի վերականգնման աշխատանքների առաջնահերթություններն ու փուլերը,

5. ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակության առաջարկով վրացական կողմը հայ մասնագետներին կտրամադրի նաև հուշարձանի վերականգնման 2011 թ. կազմած նախագիծը՝ ծանոթանալու և Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ համատեղ քննարկելու նպատակով:

Հայկական պատվիրակությունը առաջարկություն է արել նաև Թբիլիսիի մեկ այլ՝ Նորաշենի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու (1467 թ.) առնչությամբ: Հուշարձանի անվտանգ պահպանության նպատակով առաջարկվել է քայլեր ձեռնարկել այնտեղ պահվող և Վրաստանի գիտությունների ակադեմիային պատկանող գրականությունը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ:

Թբիլիսիի քաղաքապետարանի ուժերով հունվարի 13-ին սկսվել են հուշարձանի տարածքից մոխրացած, կիսաայրված զանգվածը հեռացնելու և մաքրելու աշխատանքները:

Հետք online
| 57 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно