|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 13 » ԹՈՂԵ’Ք ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ
09:54 ԹՈՂԵ’Ք ԽՈՍԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ |
Ջավախքն այսօր ապրում է իր պատմության մի շատ բարդ շրջան կյանքի բոլոր ոլորտներում: Ջավախքր 95%-ով բնակեցված է հայերով, այդ իսկ պատճառով ջավախքահայերը պահանջում են հայոց լեզուն տարածաշրջանում ճանաչել որպես 2-րդ պետական լեզու, ինչը բխում է միջազգային պրակտիկայից եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների միջազգային իրավական նորմերից: Այդ իսկ պատճառով մարդիկ ասում են`«թույլ տվեք Ջավախքի մի գյուղը մյուս գյուղի հետ իր գրագրությունը հայերենով վարի: Եթե դատական գործընթաց է, հանցագործը հայ է, դատավորը, դատապաշտպանը, մեղադրողը հայեր են, մի ստիպեք, որ դատավարությունը ընթանա վրացերենով: Հաշվի առնելով օրենսդրությամբ ամրագրված ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդպես էլ պետք է լինի, բայց թույլ չեն տալիս»: Իհարկե, շատ դեպքերում հայերեն են անցկացվում, բայց դա օրենքով ամրագրված երաշխիք չունի:
Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող բազմաթիվ միջազգային պայմանագրեր են ստորագրվել, որոնք շատ հազվադեպ են կիրառվում, կամ ընդանրապես չեն գործածվում:
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը իր «Վրաստանի արդի հակահայ քաղաքականությունը» հոդվածում նշում է`«Ինչու Վրաստանը այսօր ինտեգրման տխրահռչակ պատրվակի տակ դաժանորեն ճնշումների է ենթարկում և իրավազրկում Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայության շրջաններում պետական պաշտոնյաներին, դատական, իրավական, հարկային և հատկապես կրթական ոլորտի ներկայացուցիչներին`թույլ չտալով վերջիններիս օգտագործել սեփական ազգային լեզուն, որի իրավունքն ունեն` պաշտպանված Եվրոպայի կողմից»: Վերլուծաբանը հիշեցրել է նաև, որ չնայած Վրաստանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի անդամ, նա չի կատարել այդ կազմակերպության գլխավոր պահանջներից մեկը` չի վավերացրել օրենքը ազգային փոքրամասնությունների մասին, բացի այդ, Վրաստանում ծրագրված կերպով իրականացվում է «հայկական հետքի ջնջումը»:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկվեց 1999թ. ապրիլի 27-ին: Եվրոպայի Խորհրդում Վրաստանի ընդունած և Ջավախքի հիմնահարցերի հետ թերևս ամենամեծ առնչություն ունեցող կոնվենցիան ` "Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային Կոնվենցիան” (Framework Convention for the Protection of National Minorities) է:
Հոիփսիմե Ղազարյան hotnews.am |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ: ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
| 96
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|