ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ԿՆՈՋ ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ - 21 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:45RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 21 » ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ԿՆՈՋ ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
09:19
ԹԲԻԼԻՍԱՀԱՅ ԿՆՈՋ ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Հայ ժողովուրդը  ստեղծարար է,  նրա զավակների  մատները՝ բանուկ և  արարող,  իսկ  ձեռքերը  վաղուց  ի վեր  ստացել են  ոսկե   ածականը և  աշխարհին  հայտնի են  «Հայի  ոսկե ձեռքեր» բնորոշմամբ:  Դեկտեմբերի  19-ին  Թբիլիսիի  «Հայարտուն»  մշակույթի  կենտրոնի  Գալուստ Գյուլբենկյան  սրահումը Վրաստանի հայ  կանանց «Շուշանիկ»  միության  նախաձեռնությամբ  կազմակերպված  «Հմուտ  ձեռքեր» ցուցահանդեսը նվիրված էր հայ  կնոջ նուրբ  մատներով ստեղծված  ձեռագործ աշխատանքին:

Ցուցահանդեսին    փառահեղորեն տեղ էին գրավել   թբիլիսահայ  25 կնոջ  100-ից  ավելի  ցուցանմուշներ՝ Աննա Սահակյանի, Սոֆյա Հասրաթյանի ասեղնագործությունները, Մալվինա  Հակոբյանի տիկնիկները, Ալլա Շաքարյանի և  Լուարա  Աբրամովայի  նորաձևությունների հավաքածուները ևայլոց տարբեր աշխատանքներ:
       Վրաստանի  հայ  կանանց  «Շուշանիկ»  միության նախագահ  Սուսաննա Խաչատրյանը, կարևորելով  հայ  կնոջ   դերն ու  նվիրվածությունը  ազգապահպանության  և  հայեցի  դաստիարակության  գործում,  առանձնահատուկ նշեց  պատերազմի ժամանակ  ամուսնու կողքին կանգնելու, իսկ  խաղաղ տարիներին  ընտանիք  ստեղծելու,  տուն  ու  տեղ դնելու  և    ձեռքերի  ու  մատների  շնորհիվ  այն  շեն  ու  լի  պահելու  հայ կնոջ անկրկնելի   ունակության մասին:

         Ողջունելով Վրաստանի  հայ  կանանց  «Շուշանիկ» միության կազմակերպած  ցուցահանդեսում ներկայացված  տարբեր ձևի ու երանգի,  ոճի ու նշանակության առարկաներ ներկայացրած  մասնակիցներին, Վրաստանի  Հայ  Առաքելական  Սուրբ Եկեղեցու  Վիրահայոց  Թեմի առաջնորդ տեր  Վազգեն  եպիսկոպոս Միրզախանյանը, հորդորեց  իրենց  ձեռքի աշխատանքներում  ավելի մեծ  տեղ հատկացնել  Աստվածաշնչյան,  հատկապես  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմաներով  գործերին:

        Ցուցահանդեսին  ներկա  գտնվող  Վրաստանում  ՀՀ  արտակարգ  և  լիազոր  դեսպան  Հովհաննես  Մանուկյանի  տիկին   Արմինե  Մանուկյանը,  բարձր գնահատելով    թբիլիսահայ  կանանց  ձեռագործությունները,  նրանց  հաջողություններ մաղթեց՝ մանրակրկիտ  աշխատանքով և վառ երևակայությամբ  զարմանահրաշ  գործեր  ստեղծելու  ասպարեզում:

  

Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ | 102 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно