|
 |
|
 |
Գլխավոր » 2010 » Դեկտեմբեր » 7 » ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ` ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍԲ. ԵՐԵՎՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
14:38 ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ` ԱԽԱԼՑԽԱՅԻ ՍԲ. ԵՐԵՎՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|

| Պարզվում է` Վիրահայոց թեմը և Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը տարբեր մոտեցումներ ունեն Ախալցխայի Սբ. Երևման եկեղեցու ճակատագրի վերաբերյալ: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն այս տարվա ապրիլի 22-ին Panarmenian.net կայքին իր տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Ախալցխայի երիտասարդները, առաջնային կարևորություն տալով զգացմունքներին, ծրագրված սադրանքի զոհ են դարձել, որի արդյունք մեծ իրարանցում է բարձրացել այն ապատեղեկատվության շուրջ, թե վրացիները քանդում են Սբ Երևման եկեղեցին»:
Թեմի առաջնորդի տվյալ հայտարարությունն այդ ժամանակ մեծ զայրույթ ու հիասթափություն էր առաջացրել ախալցխացիների շրջանանում, քանզի քաղաքի հայազգի շատ քաղաքացիներ անձամբ ականատես էին եղել եկեղեցու քանդմանը, որը կատարվել էր եկեղեցին վերանորոգելու պատրվակով: Շատերը կրկին ականատես էին եղել, թե ինչպես են եկեղեցուց փլված քարերը ոչ պրոֆեսիոնալ կերպով դուրս հանվում, որտեղից մի մասը անգամ տեղափոխվում և օգտագործվում էր նույն թաղամասում կառուցվող խաղադաշտի պարսպի շինարարության մեջ:
Վիրահայոց թեմի առաջնորդն այդ ժամանակ շտապեց ժողովրդին վստահեցնել, թե իրենք Վատիկանի դեսպանի հետ զրուցել են և հասել փոխհամաձայնության, ըստ որի` վերանորոգման ընթացքում եկեղեցում հայտնաբերված հնամյա հայկական խաչքարերը չեն ոչնչացվելու կամ տեղահանվելու եկեղեցուց: Նույնի մասին ախալցխացիներին վստահեցրեց նաև շրջանի վրաց կաթոլիկների հոգևորական հայր` Զուռան:
Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի նման մոտեցումը ուղղակի ստիպեց ժողովրդին հիասթափվել ու մերվել ստեղծված իրավիճակին, որի արդյունքում միջնադարյան Առաքելական եկեղեցու շինությունը մասամբ քանդելուն հետևեց ոչ ավանդական մեթոդներով վերանորոգումը պեմզաբլոկների օգտագործմամբ:
Կարծես սրանով հարցը և ավարտված էր, սակայն news.am կայքի երեկվա հաղորդագրությամբ պարզվում է, որ եկեղեցու դրսի պատերին և ներսի խորանում գտնվող խաչքարերը հանվել են և փոխադրվել գավառագիտական թանգարան: Տեղաշարժվել են նաև եկեղեցու բակում գտնվող հայկական եւ վրացական արձանագրություններով տապանաքարերը:
Խնդրի առնչությամբ Մայր Աթոռը Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` խնդրելով անխաթար պահպանել եկեղեցու նախնական վիճակը:
Այս ամենից կարելի է եզրակացնել այն, որ Վիրահայոց թեմը, ամենայն հավանականությամբ, Մայր Աթոռից շուտ տեղեկացված լինելով խաչքարերի` եկեղեցուց տեղահանման մասին, ինքն իրեն չհակասելու համար նախընտրել է այս հարցում պահպանել իր նախկին որդեգրած քաղաքականությանը, ինչը, բնականաբար, դուր չի եկել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին: |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 336
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|