ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏ» - 8 Ноября 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Կիրակի, 20.05.2012, 23:49RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Նոեմբեր » 8 » ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏ»
10:31
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԵՆՔ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՄԵԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիային: Բարձր գնահատելով Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը ևս մեկ քայլ կլինի երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում:

«Հայաստանը և Վրաստանը մենք դիտարկում ենք որպես մեկ միասնական տնտեսական դաշտ: Մեր միջև առևտրափոխադրումների բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն, քանի որ դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Այս առումով, առաջիկա երկու տարիների ընթացքում Եվրամիության օժանդակությամբ շուրջ 42 մլն եվրո է ներդրվելու մեր երկրի երեք սահմանային անցակետերը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հավելել է, որ ժամանակակից անցակետերը հնարավորություն կտան ավելի հեշտ իրականացնել մաքսազերծման գործընթացները և քաղաքացիներին մատուցել բարձր մակարդակի ծառայություններ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ վրացական կողմին առաջարկվելու է միջկառավարական տնտեսական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգ ներառել նաև միասնական մաքսային կետեր ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա դյուրացնել մաքսազերծման գործընթացը, երկկողմ սահմանի հատումը և այլն:

Հետք online

Իր հերթին Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով նոր համատեղ ծրագրերի իրականացումը ևս կքննարկվի նոյեմբերի 17-18-ին Թբիլիսում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցերի, Մեղրիից Բաթում ավտոճանապարհի կառուցմանը, որը 180 կիլոմետրով կկրճատի Իրանից դեպի Սև ծով ընկած ճանապարհի երկարությունը:
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 81 Ավելացրեց: AkhaltskhaNews
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно