|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Մայիս » 23 » ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼԵԶՎԱԿԱՆ «ՃԿՈՒՆ» ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՋԱՎԱԽՔՈՒՄ
20:28 ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԼԵԶՎԱԿԱՆ «ՃԿՈՒՆ» ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ ՋԱՎԱԽՔՈՒՄ |
Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել Ջավախքի վերաբերյալ, որտեղ խոսվում է այս տարածաշրջանում հայերի առջև ծառացած մի շարք խնդիրների մասին։ Զեկույցը վերնագրված է «Ջավախքի տարածաշրջանի ինտեգրացիոն մարտահրավերները»:
«Ջավախքի շատ հայեր իրենց Վրաստանի լիարժեք քաղաքացիներ չեն զգում։ Շատ կարևոր է երկխոսություն սկսել տեղի խմբերի հետ։ Լեզվական ճկուն քաղաքականությունը, նպատակաուղղված տնտեսական նախագծերը և երկրի գործերին ներգրավվելու ավելի լայն հնարավարություն տալու քայլերը թույլ կտան Վրաստանին ցույց տալ իր պատրաստակամությունը՝ մնալ որպես բազմազգ երկիր, որտեղ փոքրամասնություններն իրենց հարմարավետ կզգան»,- հայտարարել է Ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Լոուրենս Շիտսը։
Տարածաշրջանում հաշվվում է հայերենով խոսող 95 000 բնակչություն, և այն, որ նրանք մշակութային, տնտեսական և երբեմն քաղաքական առումով հենվում են Հայաստանի վրա, կարող է նրա վրա ավելի մեծացնել արտաքին ազդեցությունները։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում Երևանը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու գործում։ Վրաստանն անհանգստացած էր Մոսկվայի ազդեցությամբ, մանավանդ, որ տարածաշրջանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, որը կազմավորվել է միայն 2007թ.։ 2008թ. պատերազմը կրկին ավելացրեց Թբիլիսիի սարսափները, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Ջավախքի գործոնը՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար, չնայած այսօր այդպիսի հեռանկարն իրական չի թվում։
Որպեսզի տեղի տնտեսական և սոցիալական դժգոհությունները չընկալվեն որպես էթնիկ խտրականություն, Միջազգային ճգնաժամային խումբը Թբիլիսիին խորհուրդ է տալիս իր քաղաքականության վերաբերյալ հայերենով լիարժեք տեղեկատվություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես նաև խթանել Ջավախքի ինտեգրացիայի, լեզվի և մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումները:
ՄՃԽ-ն Թբիլիսիին կոչ է անում նաև երկարաժամկետ բյուջետային ռեսուրսներ տրամադրել կրթության բնագավառում այնպիսի նախագծերի իրականացման համար, ինչպիսիք են, օրինակ, բազմալեզու դպրոցները, և երկրի օրենսդրության մեջ ներառել փոքրամասնությունների լեզվական և կրթական հարցերը։ «Թբիլիսին պետք է աշխատի ստեղծել բաց և անսահմանափակ միջավայր տեղական բիզնեսի զարգացման համար՝ Ջավախքի տնտեսությունը երկրի ընդհանուր մակարդակին բարձրացնելու նպատակով»,- ասված է զեկույցում։
Հայկական ընդդիմությունը, ազգայնական խմբերը և ԶԼՄ-ները պետք է գիտակցեն, որ Ջավախքի բնակչությունը Վրաստանի քաղաքացիներ են, և զերծ մնան այդպիսի նուրբ հարցերը քաղաքականացնելու ։ Իրադարձությունների սենսացիոն լուսաբանումը և Վրաստանում ու Հայաստանում հակասական քաղաքական հայտարարությունները Ջավախքում ապակայունացման և երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման վտանգ են առաջացնում։
«Վրաստանի ազգային շահերից է բխում շարունակել պահել ուշադրությունը տարածաշրջանի վրա, մեծացնել իր նկատմամբ տեղի առաջնորդների վստահությունը և նրանց մոտ հավատարմության զգացում առաջ բերել պետության նկատմամբ»,- հայտարարել է Ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերը։ «Վրաստանը պետք է մարդու իրավունքները հարգելու օրինակ ծառայի աշխարհի այն հատվածի համար, որտեղ փոքրամասնությունները խտրականություն են զգում իրենց նկատմամբ և հաճախակի համակվում են անջատման գաղափարով»։
Tert.am |
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 162
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|