|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Ապրիլ » 1 » ՎԵՀԱՓԱՌԻՆ ԽՆԴՐԵԼ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԱԽԼՑԽԱՅԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ
20:09 ՎԵՀԱՓԱՌԻՆ ԽՆԴՐԵԼ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԱԽԼՑԽԱՅԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ |
«ԽՍՀՄ փլուզումից հետո Ջավախքում գործող կազմակերպությունների նպատակը եղել է Ջավախքի թեմ ստեղծելը: Եթե Ջավախքի թեմ լինի, եկեղեցին բնակչությանն ավելի մոտ կլինի»,- ասուլիսին հայտարարեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանը:
Նա նկատեց, որ հայ համայնքի մեծ մասը Ջավախքում կենրոնացված լինելով հանդերձ` շուրջ 200 հազար հայ, միայն երեք գործող եկեղեցիներից է կարողանում օգտվել. «Առաջնորդական փոխանորդություն է գործում, որն օժանդակում է եկեղեցիներին, սակայն դա բավական չէ հայ և վրաց եկեղեցիների միջև հարցերը քննարկելու և դրանց համապատասխան լուծումներ տալու համար»:
«Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանի խոսքով` այսօր Ջավախքում նաև թրքացման վտանգ կա, քանի որ «թուրքերը փորձում են բնակարաններ գնել, ներդրումներ կատարել, առևտուր անել Ջավախքում»:
Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի` Վրաստան սպասվելիք այցին, Ա. Գաբրիելյանն ասաց. «Եթե Կաթողիկոսը գալիս է Թբիլիսի և Ջավախքով չի անցնելու, գալն իմաստ չունի, հատկապես եթե Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի չի բարձրանալու: Դիմել ենք կաթողիկոսին, որ բարձրանա վրցականացման շեմին կանգնած Սուրբ Նշան եկեղեցի»:
Նա նկատեց, որ Վեհափառի` Վրաստան կատարելիք այցը կարող է մեծ դրական տեղաշարժեր առաջացնել, քանի որ Վրաստանի որոշ փորձագետներ հայտարարել էին, որ հայ և վրացական եկեղեցիները, լինելով եղբայրական եկեղեցիներ, «պետք է հստակ կարգավիճակ ունենան, և հայկական եկեղեցուն իրավական կարգավիճակ պետք է տրվի»:
Aysor.am |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 238
Ավելացրեց: Akhaltskhanet
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|