|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 27 » ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՓՈՔՐ ՊԱՄԱՃ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ
09:48 ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱԽԱԼՑԽԱՅԻ ՓՈՔՐ ՊԱՄԱՃ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ |
Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:
Եկեղեցին իր գործունեության տարիներին իր շուրջն է համախմբել ժողովրդին, և հոգևոր սպասավորների միջոցով հոգացել տեղի բնակչության ուսումնառության և հոգևոր կրթության մասին: Սակայն խորհրդային տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել պահեստի: 1993 թվականին, տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ, եկեղեցին նորոգվել է և 1995 թվականից սկսել է գործել: Սակայն տարիների ընթացքում եկեղեցին հիմնանորոգման կարիք ուներ և այդ բարի առաքելությունն ստանձնեցին արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները և Ռուբեն Սահակյանը:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողության ավարտին անմիջապես հաջորդեց Սուրբ Պատարագի մատուցումը: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ Առաջնորդը շնորհավորեց ազգաբնակչությանը, խոսեց եկեղեցու ինչպես հոգևոր, այնպես էլ ազգային դերակատարության կարևորության մասին և բարձր գնահատելով երիտասարդ բարերարների նվիրական աշխատանքը, նրանց փոխանցեց հուշանվերներ և Օրհնության գիր:
Հոգևոր հովվության նվիրական ծառայության համար Սրբազան Հայրը գովաբանեց նաև Տեր Մովսես քահանայի ծառայությունը և իբրև գնահատանք նվիրեց մանրանկարչության գեղեցիկ պատկեր:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մատաղի օրհնություն և համընդհանուր տոնախմբություն:
|
|
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
| 125
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|