|
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի մահվան-երկինք փոխադրվելու հիշատակը տոնվում է «Վերափոխումն կամ Ննջումն Սբ. Կույսի» անվան տակ: Այս տոնը մեր եկեղեցու հինգ գլխավոր (տաղավար) տոներից չորրորդն է – կատարվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը:
Քրիստոս խաչի վրա կրած Իր ծանր չարչարանքների մեջ անգամ չմոռացավ Իր մորը և առաքյալների խնամքին հանձնեց նրան: Քրիստոսի համբարձումից հետո Ս. Կույսը շրջապատվեց ջերմ հոգածությամբ և 15 տարի ապրեց Երուսաղեմում: Ապա Սուրբ Մարիամը հանգիստ ու խաղաղ ննջեց: Առաքյալները և բարեպաշտ քրիստոնյաները հանդիսավոր թափորով Աստվածամոր մարմինն ամփոփեցին Գեթսեմանի պարտեզի լանջին: Թաղումից հետո երեք օր ու գիշեր գերեզմանի մոտ հրեշտակային երգեր էին լսվում: Թաղմանը չի մասնակցում միայն Բարդուղիմեոս առաքյալը, որը բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասինª նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, վերջին անգամ տեսնելու և իր որդիական սերն ու հարգանքը մատուցելու Տիրամորը: Սակայն, երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարըª Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Նրանք հասկանում են, որ Քրիստոս Իր մորը երկինք է փոխադրել: Ահա թե ինչու Սուրբ Կույսի երկրավոր կյանքի վախճանն անվանվում է §ննջում¦, որպեսզի հասկանալի դառնա նրա երկինք վերափոխվելը:
Սուրբ Կույս Աստվածածինը հայ քրիստոնյայի համար դարեր շարունակ եղել է գերագույն հարգանք վայելող բացառիկ անձնավորություն: Նրա կուսական մաքուր կյանքը, առաքինի վարքը և աստվածահաճո ընթացքը եղան այն գրավականը, որով նա առանձնացավ աշխարհի բոլոր կույսերից, ընտրվեց Աստծու կողմից և ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ դարձավ: Ուստի, տոնի առաջին պատգամը մաքրակենցաղությամբ, սրբությամբ և բարոյական առողջ սկզբունքներով մեր կյանքն ապրելու պատգամն է:
Հայ ժողովուրդը միշտ էլ մեծ ցնծությամբ և խոր ակնածանքով է նշել Աստվածածնի տոնը, ուխտագնա-ցություններ կազմակերպել դեպի այն սրբավայրերը, որոնք կոչվում են Աստվածածնի անունով: Հայ ուխտավորն իր աղոթքների մեջ դիմել է Աստվածածնի բարեխոսու¬թյուններին, հայցել նրա օգնությունը, որպեսզի սուրբ մնա հայ ընտանիքը, հայ կինը և հայոց օջախը:
Աստվածածնի տոնին Հայ Եկեղեցում պահպանված գեղեցիկ ավանդության համաձայն, տեղի է ունենում խաղողի օրհնություն: Խաղողը հայերի համար համարվում է դաշտերի ու այգիների ազնվագույն պտուղը, ինչպես Հիսուս Աստվածածնի օրհնյալ պտուղն է. §Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը¦ (Ղուկաս 1 : 42):
Աղբյուր`Akhaltskha.Net |