ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ - 2 Сентября 2010 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երկուշաբթի, 06.02.2012, 01:37RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 349
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
IIIIIIIVVVIVII
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 2 » ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
15:14
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Վրաստանի գիտության  նախարար Դ. Շաշկինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների  շրջանակում օգոստոսի 25-28-ը ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը (Վ. Ղանդիլյան` ղեկավար, Կ. Թորոսյան, Կ. Չիբուխչյան, Ա. Գյուլբուդաղյան, Ա. Մալոյան, Ն. Վիրաբյան, Ջ. Մաթևոսյան` մասնագետներ) Վրաստանում իրականացրել է 32-ժամյա վերապատրաստման դասընթացներ Վրաստանի հայերենով ուսուցմամբ դպրոցների «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար:

Դասընթացները տեղի են ունեցել Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում, որին մասնակցել է Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ասպինձայից, Բորժոմիից, Մառնեուլից, Թբիլիսիից և Ախալցխայից ժամանած 100 ուսուցիչ:

Ուսուցիչների հետ հանդիպելու և վերապատրաստումները ողջունելու նպատակով օգոստոսի 28-ին դպրոց են ժամանել ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և Վրաստանի ԿԳ նախարար Դ.Շաշկինը: Նրանք բարձր են գնահատել այսօրինակ դասընթացների նշանակությունը երկու բարեկամ ժողովուրդների համար: Ա. Աշոտյանը, ով ոչ պաշտոնական այցով էր գտնվում Վրաստանում, ողջունելով բոլոր ներկաներին, ասել է. «Մեր երկու հարևան, բարեկամ ժողովուրդների կրթական համակարգերի համագործակցությունը պետական մակարդակով գտնվում է իրականացման արդյունավետ փուլում: Հենց դա էլ հույս է ներշնչում, որ մեր հետագա գործունեությունն առավել սերտ ու արդյունավետ է լինելու»:

Նախարարների ելույթներից հետո վերապատրաստվող ուսուցիչներից խոսք է խնդրել Նինոծմինդայի Մեծ Խանչալի գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Ռոբերտ Սքոյանը, ով ներկա գտնվող բոլոր ուսուցիչների անունից խորին շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնել Ա. Աշոտյանին և Դ. Շաշկինին, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրինությանն ու նրա աշխատակիցներին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ մամլո ծառայությունից, վերապատրաստումների ավարտին բոլոր ուսուցիչները ցանկություն են հայտնել նմանօրինակ միջոցառումներ հաճախ կազմակերպել ու հնարավորության դեպքում իրականացնել տեղերում` ըստ ենթաշրջանների:


hetq.am
| 320 Ավելացրեց: Akhaltskhanet
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно