ՎԻՐԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ - 3 Декабря 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:03RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 3 » ՎԻՐԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
17:55
ՎԻՐԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
    
  Նոյեմբերի 30-ին ,ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ,   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  վիրահայոց  թեմին կից  «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում  բացվեց Վրաստանի Հայ Նկարիչների միության      անդրանիկ  ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են երկրի տարբեր  անկյուններում  գործող 29 հայ նկարիչների  47 աշխատանքներ:   Այստեղ ցուցադրված  են  տարբեր  ոճի և  ուղղության աշխատանքներ,  որոնք   բոլորն  էլ   նկարչի  անխոս զրույցն  է  իր  հոգևոր  աշխարհի հետ, որը  գունային  յուրահատուկ ներդաշնակությամբ, վրձնի  տարբեր  շարժումներով  արտացոլվելով   կտավի վրա,  ի վերջո  ի ցույց   հասարակության  ներկայանում է  որպես ստեղծագործողի  ապրումների ու հույզերի, մտածելակերպի ու երևակայության  պտուղ:

      Նորաստեղծ Վրաստանի Հայ Նկարիչների  միության  գլխավոր  նպատակն է  պահպանել և  սերունդներին փոխանցել   հայ գեղանկարչության  հովնաթանյան   դպրոցի մեծամեծերի   ստեղծած անկրկնելի  ավանդույթները:  Այսօր  էլ աշխարհի տարբեր երկրների  շատ և  շատ  թանգարաններում  և պատկերասրահներում  փառավոր տեղ են զբաղեցնում թբիլիսահայ տաղանդավոր նկարիչներ   Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի,  Սերգո  Փարաջանովի, Գայանե  Խաչատրյանի և այլոց հիասքանչ կտավները:
         Շուրջ  50 արվեստագետի  միավորող Վրաստանի Հայ Նկարիչների  միության շարքերում  այնպիսի  հետաքրքիր և խոստումնալից  նկարիչներ  են, ինչպիսիք  են  Միհրան Դիլբարյանը,  Թենգիզ  Միքոյանցը, Իրենա  Օհանջանովան,  Արտյոմ Ալաբուլյանցը, Գիորգի Մանոյանը, Էռնա Դոլմազովան,  Մնացական  Ղալաչյանը, Կառլեն  Կարապետյանը և շատ ուրիշներ, որոնց աշխատանքները մեկ անգամ չէ, որ զարմացրել և  հիացրել են  դիտողին:

     Հուսով ենք, որ  այս  անդրանիկ  ցուցահանդեսը խթան կհանդիսանա   արվեստի  նորանոր  գլուխգործոցներով գեղանկարչության  վիրահայ դպրոցը էլ ավելի  հարստացնելու  և զարգացնելու գործին: Ցուցահանդեսը  շարունակվում է  մինչև  դեկտեմբերի  5-ը :

Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ | 90 Ավելացրեց: AkhaltskhaNews
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно