ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ - 4 Июля 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:04RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հուլիս » 4 » ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
22:12
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն ու հոգեւոր դասը ողջունում են Վրաստանի 5 կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ տալու վերաբերյալ այդ երկրի խորհրդարանի որոշումը:

«Այս մոտեցումը բնորոշ է ժողովրդավարական երկրին: Վրաստանում ոչ միայն Հայոց եկեղեցին, այլեւ մյուս ավանդական կրոնական համայնքները տարիներով սպասում էին նման որոշման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

«Անշուշտ, մինչեւ այդ որոշումը եւս մեր փաստացի ներկայությունը ճանաչվում էր ե’ւ Վրաստանի իշխանությունների, ե’ւ պատրիարքարանի, ե’ւ վրաց հասարակության կողմից», - նշել է Միրզախանյանն ու հավելել. «Բայց այդ օրենքը, երբ վերջնական ընդունվի եւ հնարավորություն լինի գրանցվել, իհարկե, մեծ առավելություններ կտա այն առումով, որ իրավական դաշտում կգործենք, եւ ամենակարեւորը` եղած մեր տաճարները, որոնք առայժմ պատկանում են Վրաստանի մշակույթի նախարարությանը, կամաց-կամաց այդ սեփականության իրավունքները մենք կունենանք»:
Բաժին: ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 123 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно