ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ ՈՐ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ - 11 Января 2011 - -ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ՀԱՅ РУС GEO ENGԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ
Երեքշաբթի, 22.05.2012, 11:05RSS
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
Մեր ընկերները
Մեր հարցումը
Գնահատել մեր կայքը
Ընդհանուրը: 377
Օրացույց
«  Հունվար 2011  »
IIIIIIIVVVIVII
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31


ԱԽԱԼՑԽԱ






 


 
Գլխավոր » 2011 » Հունվար » 11 » ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ ՈՐ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ
15:38
ՎՐԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ ՈՐ ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՆԱ
Հունվարի 10-ին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Վրաստանում Հ.Հ. արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Հրաչ Սիլվանյանի գլխավորությամբ այցելել են Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան, ուր նրանց դիմավորել է Վրաց Եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերասիմ  միտրոպոլիտը եւ ուղեկցել  Պատրիարքի  պաշտոնական ընդունարան:

 Ինչպես տեղեկացնում է «news.am»-ը, Համայն վրաց Պատրիարք Իլիա Բ-ն ջերմորեն ընդունել է վիրահայ պատվիրակությանը եւ վրաց եկեղեցու անունից  շնորհավորել հայ ժողովրդին, Հայ եկեղեցուն ու ՀՀ նախագահին, Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Հանդիպմանը շնորհավորական եւ ողջույնի խոսքով հանդես են եկել թեմի Առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը,  Վրաստանի հայտնի մտավորական եւ հասարակական գործիչ՝ Գիվի Շահնազարը եւ Վրաստանում հայ գործարարների միության ներկայացուցիչ Սամվել Աղեկյանը, Վիրահայ պատվիրակությունը Համայն Վրաց Պատրիարքին փոխանցեց նաեւ Վրացահայ հայտնի գեղանկարիչ Լեւ Բոյախչեւի աշխատանքը:

Իլիա Բ-ն մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերն է արտահայտել համայն հայության հանդեպ եւ հորդորել հավատարիմ մնալ դարերից եկող հայ-վրացական եղբայրության եւ բարեկամությանը, հույս հայտնելով, որ միասնական ուժերով կհաղթահարվեն մեր եկեղեցիներին եւ ժողովուրդներին հուզող  հարցերը:

Իլիա Պատրիարքը վիրահայ պատվիրակությանը նվիրել է Պատրիարքարանի  մառանից գինի` հույս հայտնելով, նաեւ որ այս տարի կկայանա Նորին Սրբություն Գարեգին Բ եղբայրական այցը Վրաստան եւ ինքը պատրաստ է ջերմորեն ընդունելու Ամենայն հայոց կաթողիկոսին եւ վերահաստատել հայ–վրացական եկեղեցական հնամենի բարեկամությունը:

Հիշեցնենք, որ Գագեգին Բ-ի այցելությունը Վրաստան արդեն մի քանի անգամ հետաձգվել է Վրաց պատրիարքի նախաձեռնությամբ՝ տարբեր պատճառաբանություններով:



Բաժին: ՀՈԳԵՎՈՐ | 230 Ավելացրեց: Akhaltskhanet
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Կարծիքներ: 0
Անուն ազգանուն *:
Email:
Կոդ *:
Copyright MyCorp © 2012



E-mail:
Գաղտնաբառ:








ახალციხის საინფორმაციო საიტი
АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ
THE AKHALTSIKHE INFORMATION SITE
ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ,
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե

Армяне в мире Surb Nshan, Javakhk Yerkramas.Org
ВосканапатAzg  
Rambler's Top100

Emeil: info@akhaltskha.net akhaltskha@mail.am
Создать сайт бесплатно